Ակնհայտ է միջազգային բավական ուժեղ և կազմակերպված ճնշում Բաքվի նկատմամբ. Տաթևիկ Հայրապետյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ակնհայտ է միջազգային բավական ուժեղ և կազմակերպված ճնշում Բաքվի նկատմամբ. Տաթևիկ Հայրապետյան

Ակնհայտ է միջազգային բավական ուժեղ և կազմակերպված ճնշում Բաքվի նկատմամբ. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը բավական ուժեղացել է, և հենց այդ միջազգային ճնշման, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների համատեղ ջանքերի արդյունքում Բաքուն ինչ-որ առումով տեղի տվեց իր նախկին հայտարարություններին, և դրանից հետո մեր երեք հայրենակիցները վերադարձան հայրենիք: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

«Բնական է, որ մենք շատ ավելի մեծ թվով հայրենակիցների վերադարձ ենք ակնկալում և պահանջում Բաքվից: Դա Բաքվի պարտավորությունն է թե՛ նոյեմբերի 9-ի, լույս 10-ի եռակողմ հայտարարությամբ, թե՛ միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր կանոններին համապատասխան»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ տեղի ունեցածին հաջորդեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների համատեղ հայտարարությունը՝ անհապաղ վերադարձնել գերիներին և չդանդաղեցնել գործընթացը:

Տաթևիկ Հայրապետյանն ընդգծեց, որ ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը ևս երեկ շեշտել է, որ այդ գործընթացը պետք է ավարտին հասցվի, և ռուսական կողմը ջանքեր գործադրելու է այդ ուղղությամբ:  

«Տեղյակ եք նաև, որ Ֆրանսիայում նախաձեռնվում է համապատասխան բանաձև, որով կոչ կարվի Բաքվին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին: Ակնհայտ է նաև միջազգային բավական ուժեղ և կազմակերպված ճնշում Բաքվի նկատմամբ: Մեր հայրենակիցներին մեկ օր ավել Բաքվում պահելը պետք է իրապես գլխացավանք դառնա Ալիևի համար, և նա պետք է մի կողմ թողնի իր բոլոր չակերտավոր  «նախապայմանները» կամ այն խնդիրները, որոնք փորձում է լուծել մեր հայրենակիցներին պատանդ պահելով, և իրականացնի այն պարտավորությունները, որ ստանձնել է»,- հավելեց Հայրապետյանը:

Թեմայի այլ նորություններ