Փոփոխություններ կարանտինի կանոններում. ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ թեստ, կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու կարիք չի լինի, ԶՈՒ-ում նույնպես պատվաստման պարտադրանքը հանվում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Փոփոխություններ կարանտինի կանոններում. ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ թեստ, կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու կարիք չի լինի, ԶՈՒ-ում նույնպես պատվաստման պարտադրանքը հանվում է

Մայիսի 1-ից Հայաստան մուտք գործելիս այլևս ՊՇՌ թեստ, կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու կարիք չի լինի։ Այդ պահանջը հանվել է՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նվազման ցուցանիշը։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կարանտինի մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկը ներկայացնելուց առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 144 դեպք։ Նկատվում է նաև մահվան դեպքերի կտրուկ նվազում։ Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 1 դեպք։

«Հաշվի առնելով համավարակի կայուն իրավիճակը և համավարակի նվազման տեմպերը ողջ աշխարհում, որոշում ենք կայացրել որոշ սահմանափակումներ հանել։ Պետական սահմանի ցամաքային և օդային  անցակետերում հանվել է ՊՇՌ թեստ կամ պատվաստումային սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը»,-ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Թեմայի այլ նորություններ