Պատվաստումները պետք է անել հենց այն ժամանակ, երբ հիվանդությունը հետ է քաշվել. նախարարը հորդորում է պատվաստվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Պատվաստումները պետք է անել հենց այն ժամանակ, երբ հիվանդությունը հետ է քաշվել. նախարարը հորդորում է պատվաստվել

Պատվաստումները պետք է անել հենց այն ժամանակ, երբ հիվանդությունը հետ է քաշվել. նախարարը հորդորում է պատվաստվել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքացիներին հորդում է չկորցնել զգոնությունը, պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ հիմա, երբ դեպքերը նվազել են, իմունիտետի բավարար շերտ ձևավորելու լավ հնարավորություն է ստեղծվել: Ավանեսյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի՝ պատվաստումների ցածր թվերի վերաբերյալ հարցին ի պատասխան:

«Երբ կորոնավիրուսային վարակի թվերն իջնում են, զգոնությունն իջնում է, ինչը միանշանակ հասկանալի է: Բայց պետք է հասկանանք, որ հենց կանխարգելիչ գործընթացներն այս ժամանակ են շատ արդյունավետ: Պատվաստումները պետք է անցնել այն ժամանակ, երբ հիվանդությունը հետ է քաշվել, և մենք ունենք ժամանակ, հնարավորություն՝ ձևավորելու իմունիտետի բավարար շերտը»,-ասաց Ավանեսյանը:

Պետությունը շարունակում է պատվաստումային գործընթացը, շարունակվում են տնային այցերը, շարժական կետերի գործունեությունը, բոլոր պատվաստանյութերը առկա են: «Եվս մեկ անգամ հորդորում ենք քաղաքացիներին օր առաջ պատվաստվել և պատրաստ լինել հնարավոր հետագա հիվանդացության ալիքներին»,-ասաց Ավանեսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ պատվաստումային տեմպը հիմա ցածր է, սակայն նոր պատվաստանյութեր են ստացվում, որոնց ժամկետը կարող  է անցնել՝ նախարարն ասաց, որ կորոնավիրուսի պարագայում ճշգրիտ թվեր կանխատեսել, պլանավորում անել հնարավոր չէ: Բոլոր երկրներում էլ լինում են պատվաստանյութերի չօգտագործված խմբաքանակներ:

«Բայց մենք բոլոր ջանքերը ներդնելու ենք՝ ունենալու պատվաստանյութեր և դրանք հնարավորինս արդյունավետ օգտագործելու»,-նշեց նախարարը:

Թեմայի այլ նորություններ