Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    54%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանեն

Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանեն

«Իմ ընտանիքի մասին գրում են, որ Կանադայում վիլլա ենք առել, մաքսանենգությամբ ենք զբաղվում։ Դրա նպատակն ի՞նչ է՝ վստահության ճգնաժամ ստեղծելն է՝ մեկ է, ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան չի փոխվելու։ Ուզում եմ հիշեցնել, որ նախկին կառավարող համակարգը հենց սրա վրա էր կառուցած՝ հայեցակարգը, որ՝ մեկ է, ոչ մի բան չի փոխվելու, ով էլ գա, նույնն է լինելու»,- ԱԺ հատուկ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան։

Ըստ նրա՝ նախկինում այսպիսով փոփոխությունները կասեցվում էին, հիմա փորձ է արվում պոստ ֆակտում փոփոխությունների անիմաստության զգացողություն առաջացնել։ «Բայց բարեբախտաբար ասեմ, թե դժբախտաբար, մեր օրենսդրությունն այդ առումով շատ լիբերալ է, և ես չեմ կարծում, որ մենք պետք է գնանք այդտեղ արհեստական փոփոխություններ անելու։ Ես վստահ ասեմ, որ այդ երևույթները կախված են մի քանի քրեական գործերի ընթացքի հետ՝ ձեզ հայտնի և ոչ անհայտ։ Եվ եթե մենք հետևողական լիենք այդ գործերը մինչև վերջ տանելու, նաև ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները հստակ գործարկելու համար, համոզված եմ, որ այդ հին համակարգի վերջին մնացուկները կփլուզվեն, դրանով այդ պատմությունն ավարտվելու է»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ հատուկ մարմիններն ուշադիր են, և բոլոր այն դեպքերում, երբ Քրեական օրենսգրքի գիծ է հատվում, պետք է արձագանքեն միանշանակ։

Փաշինյանը դիմեց հանրությանը՝ կոչ անելով չհավատալ այդ լուրերին։ «Եթե հիմա մեկը մատն էլ կտրի, ասի՝ ես վարչապետի պաշտոնում փող եմ աշխատում, բացի իմ աշխատավարձից, իմացեք, որ դա սուտ է ուղղակի, այդպիսի բան չի կարող լինել մի պարզ պատճառով՝ ես ասել եմ՝ եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանեն, ուրիշ ոչ մի բան»,- հավելեց նա։

Աղբյուր՝ Lragir.am

Թեմայի այլ նորություններ