Աշխատող քաղաքացուց ՊՇՌ թեստի բացասական պատասխան պահանջելը հնարավոր է այլևս պարտադիր չլինի. ԱՆ-ն նոր փաթեթ է մշակել
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    15 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Աշխատող քաղաքացուց ՊՇՌ թեստի բացասական պատասխան պահանջելը հնարավոր է այլևս պարտադիր չլինի. ԱՆ-ն նոր փաթեթ է մշակել

Աշխատող քաղաքացուց ՊՇՌ թեստի բացասական պատասխան պահանջելը հնարավոր է այլևս պարտադիր չլինի. ԱՆ-ն նոր փաթեթ է մշակել

Կորոնավիրուսի համարավակի նվազումը հաշվի առնելով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը քովիդով պայմանավորված և ընդունված սահմանափակումների փոփոխությունների նոր փաթեթ է նախաձեռնել, որը շուտով կհանրայնացվի:

Փաթեթն արդեն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ հաստատման:

Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

«Աշխատող քաղաքացիների պատվաստումների և ՊՇՌ թեստ ներկայացնելու վերաբերյալ կետը հանելու վերաբերյալ նույնպես քննարկվում է»,- հավելեց նա:

Այսինքն՝ հնարավոր է՝ աշխատող քաղաքացիներից գործատուն այլևս չպահանջի ներկայացնել ՊՇՌ հետազոտություն։

Հիշեցնենք, որ 2021թ․ հոկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիները, որոնք պատվաստված չեն և չունեն փաստարկված հակացուցումներ, պետք է յուրաքանչյուր 14 օրը մեկ «Քովիդ-19»-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնեն։

Դեկտեմբերի 1-ից արդեն ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու պահանջը դարձավ յուրաքանչյուր 7 օրը մեկ։ 

Թեմայի այլ նորություններ