Ռազմական ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք. ԱԱԾ-ն կրկին կոչ է անում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի մասին որևէ տեղեկություն չտրամադրել այլ անձանց
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռազմական ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք. ԱԱԾ-ն կրկին կոչ է անում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի մասին որևէ տեղեկություն չտրամադրել այլ անձանց

Ռազմական ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք. ԱԱԾ-ն կրկին կոչ է անում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի մասին որևէ տեղեկություն չտրամադրել այլ անձանց

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին, ժամը 23:40-ի սահմաներում, պարեկապահակային ծառայություն իրականացնելու ժամանակ «Շաքե» անցակետում կանգնեցրել են N զորամասի վարորդ, բանվոր-ծառայող Բ.Մ-ի կողմից վարվող «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտմեքենան:

Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտանաբերվել է երկփողանի որսորդական հրացան:

Բ.Մ.-ն ներկայացվել է ՌՈ Սիսիանի բաժին, որտեղ մեքենայի խցիկում և բեռնախցիկում զննությամբ հայտնաբերվել են «ՏՏ» տեսակի դատարկ պահեստատուփով  ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, տարբեր իրեր ու առարկաներ՝ զինվորական համազգեստ և կոշիկ, քնապարկեր, հեռադիտակ, բժշկական նյութեր ու պարագաներ, դեղորայք և այլն:

Բ.Մ.-ն հայտարարել է, որ մեքենան և դրանում հայտնաբերվածը պատկանում են N զորամասի զինծառայող Ս.Ա.-ին և ինքը զենք-զինամթերքից ու իրերից տեղյակ չի եղել, դրանք մեքենայում տեղավորված են եղել նախապես:

Փաստական հանգամանքները ճշտվում են, ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին: Մասնավորապես, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ:

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաև առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալները ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու  համար:

Ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսևորել զգոնություն, աչալրջություն և զերծ մնալ առաջնա­գծին առնչվող տվյալներ տարածելուց»,- հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:

Թեմայի այլ նորություններ