Նախագծով փորձում ենք վերացնել օրենքով ժամանակին մեկ անձի տրված մենաշնորհը. Գաբրիելյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    4 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    0 կմ/ժ
  • Լոռի 6°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    93%
    10 կմ/ժ
  • Արարատ 12°C
    77%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    77%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    91%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նախագծով փորձում ենք վերացնել օրենքով ժամանակին մեկ անձի տրված մենաշնորհը. Գաբրիելյան

Նախագծով փորձում ենք վերացնել օրենքով ժամանակին մեկ անձի տրված մենաշնորհը. Գաբրիելյան

Օրենքի նախագծով փորձում ենք վերցնել օրենքով ժամանակին մեկ անձի տրված մենաշնորհը՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:

Գաբրիելյանը պատմեց՝ 2017 թվականի վերջին Սյունիքի համայնքապետներից մեկը նամակով դիմել է այն ժամանակվա գործող վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որ իր համայնքում գործարար միջավայրը բարելավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու համար Հարկային օրենսգրքում սահմանվի արտոնություն, իսկ կառավարությունն էլ հավանության է արժանացրել այդ գաղափարը: 

«6-րդ գումարման ԱԺ-ն ընդունում է Հարկային օրենսգրքում մի փոփոխություն, որն առաջին հայացքից թվում է, թե լավ բան է: Խոսքը վերաբերում է հատկապես Մեղրիի մաքսակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող պահեստի դեպքում այդտեղ մեքենաները, թե Իրանից գալիս են՝ ազատվում են ճանապարհային հարկի վճարումից: Փաստացի ստացվում է, որ մինչև 1 կմ հեռավորության վրա դեռևս 2004 թվականից գործում է պահեստ, որը ստանում է լիցենզիան, և երկրորդ պահեստն այնտեղ պարզապես հնարավոր չէ կառուցել: Պահեստի սեփականատերը համայնքապետին կինն է հանդիսանում: 2019-ին այդ պահեստում Իրանից մուտք գործած մեքենաների 70 տոկոսը եղել է կրկին իր ընտանիքին պատկանող բիզնեսը՝ դիզվառելիքի ներմուծման: 2020-ին Իրանից Հայաստան մուտք է գործել 34 հազար մեքենա, որից 2600-ն են գնացել այդ պահեստ, որից առյուծի բաժինը երեք ընկերություններ են: Տվյալ համայնքապետը վերջին երկու օրը նշում է՝ իմ բիզնեսին են կպնում»,- ասաց պատգամավորը:

Գաբրիելյանը հայտնեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել ապրիլի առաջին օրերին: Ասաց՝ այս խորհրդարանը գտել է այդ մեկ անձի  համար կարված օրենքը, որի արտոնությունը խանգարում էր, որ մյուս տնտեսվարողները պահեստ բացեին: Արտոնության վերացումից հետո, կան գործարարներ, որ պատրաստ են  ներդրումներ կատարել՝ վստահեցրեց նա:

Թեմայի այլ նորություններ