Մեկնարկել է Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության նոր ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    68%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    79%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Մեկնարկել է Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության նոր ծրագիրը

Մեկնարկել է Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության նոր ծրագիրը

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ից մեկնարկել է 2020թ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի (20 000 և 40 000 ՀՀ դրամ) վճարման գործընթացը:

Ուշացումները պայմանավորված էին ցուցակների ճշգրտմամբ: Այն ավարտելուց հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրանք փոխանցվել են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի գերատեսչությանը:

 Հիշեցնենք, որ աջակցության ծրագրի շահառուները «Պատերազմի հետևանքով ԱՀ-ից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշմամբ աջակցություն ստացած քաղաքացիներն են, որոնք աջակցություն կստանան հետևյալ չափերով՝

• անչափահասները և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40,000 դրամ

• մյուս բոլոր քաղաքացիներն՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ։

Թեմայի այլ նորություններ