Մարտունու շրջանի Հերհեր համայնքն ապրում է իր բնականոն կյանքով. Վերանորոգվում են բուժկետն ու ակումբը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    70%
    13 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    99%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Մարտունու շրջանի Հերհեր համայնքն ապրում է իր բնականոն կյանքով. Վերանորոգվում են բուժկետն ու ակումբը

Մարտունու շրջանի Հերհեր համայնքն ապրում է իր բնականոն կյանքով. Վերանորոգվում են բուժկետն ու ակումբը

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հերհեր համայնքի ղեկավար Արման Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում գյուղը կրել է բազմաթիվ վնասներ. երկու բնակելի տուն ավերվել է, մեկը՝ հրկիզվել, շուրջ հարյուրն էլ՝ մասնակի վնասվել: Պատերազմական գործողություններից հետո գյուղում վերաբնակեցվել է յոթ ընտանիք. ևս երեսուն տուն կարող են տրամադրել տեղահանված ընտանիքներին:
 
«2020 թվականի դեկտեմբերի 23-ից արդեն վերաբացվել է գյուղի դպրոցը, որտեղ սովորում է 81 աշակերտ:Մանկապարտեզ, ցավոք սրտի, չունենք:Հանդիսությունների սրահը հին է, վերանորոգման կարիք ունի: Արդեն մի քանի օր է, ինչ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից սկսվել են բուժկետի և ակումբի վերանորոգման շինաշխատանքները: Ունենք մարզադահլիճ, որը կառուցվել է ֆրանսիահայ բարերարների օգնությամբ: Մինչ պատերազմը գյուղը մայրուղուն կապող ճանապարհը ասֆալտապատվել էր: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ունենք ջրի խնդիր, սակայն հուլիսի 15-ից գյուղը ջուր կունենա»,- տեղեկացրել է գյուղապետը:
 
Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ Ա. Ալեքսանյանը նշել է, որ բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ:

Թեմայի այլ նորություններ