ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը չեն տրամադրել հիմնական մարդասիրական օգնությունը ԼՂ ժողովրդին. Վահրամ Կաժոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    100%
    11 կմ/ժ
  • Արարատ 11°C
    87%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը չեն տրամադրել հիմնական մարդասիրական օգնությունը ԼՂ ժողովրդին. Վահրամ Կաժոյան

ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը չեն տրամադրել հիմնական մարդասիրական օգնությունը ԼՂ ժողովրդին. Վահրամ Կաժոյան

Մայիսի 23-27-ը Բանգկոկում կայացել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանը (78th session of the Economic and Social Commission for Asia and the Pacific - ESCAP), որին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը` ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի գլխավորությամբ:

Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում կայացել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ, որի ընթացքում դեսպան Կաժոյանը հանձնել է իր հավատարմագրերը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարները: 

Մայիսի 24-ին հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդես է եկել ազգային ելույթով, որում անդրադարձել է կայուն զարգացման օրակարգում առկա խնդիրներին, ինչպես նաև 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետին՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը չեն տրամադրել հիմնական մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, չկատարելով Կայուն զարգացման նպատակների հիմնական սկզբունքը, այն է՝ leaving no one behind:

Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև Հայաստանի համար կարևորություն ներկայացնող մի շարք թեմատիկ նիստերի և ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ հանձնաժողովի անդամ և դիտորդ երկրների պատվիրակությունների հետ:

Թեմայի այլ նորություններ