ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունը տապալել է Արցախի հարցով նախատեսվող հայտարարությունը. ԱԳ փոխնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    83%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    41%
    3 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    66%
    10 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    58%
    19 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    10 կմ/ժ
  • Արցախ 17°C
    74%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունը տապալել է Արցախի հարցով նախատեսվող հայտարարությունը. ԱԳ փոխնախարար

ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունը տապալել է Արցախի հարցով նախատեսվող հայտարարությունը. ԱԳ փոխնախարար

ՄԱԿ-ը միակ կազմակերպությունն է, որն անվտանգության խորհրդի որոշմամբ Արցախի պատերազմի հարցով ուղղակի միջամտելու լիազորություն ունի, սակայն վերջերս անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններից մեկը տապալել է մի կարևոր հայտարարություն, որը պետք է արվեր փակ նիստի արդյունքում: Այս մասին ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021-ի բյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի հարցին:

«Որևէ միազգային կազմակերպություն՝ բացառությամբ ՄԱԿ-ի, ուղղակի միջամտելու լիազորություն չունի, միայն ՄԱԿ-ն է, ու դրա համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի որոշում, որը կարող է լինել տարբերակված, կարող են լինել տնտեսական սանկցիաներ, կարող է լինել ընդհուպ մինչև ուժի կիրառում»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի մշտական անդամներից (5 անդամ) ոչ մեկն առնվազն վետո չդնի, և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որտեղ կան ևս 9 ոչ մշտական անդամներ, այդ որոշումն անցնի: «Որ դա շատ բարդ գործընթաց է, կարող ենք դատել այն հանգամանքից, որ երբ սկսվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ քննարկում, համանախագահ երկրները, որոնք նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ներկայացրին շատ հավասարակշռված մոտեցում, որը հետո պետք է փակ քննարկման արդյունքում հնչեցներ նախագահողը: Այդ պարագայում նախագահությունը Ռուսաստանինն էր: Այնքան հավասարակշռված էր, խոսքը վերաբերվում էր կրակի դադարեցմանը, նրան, որ երրորդ կողմերը չմիջամտեն, խոսքը վերաբերվում էր նրան, որ անընդունելի է, որ ահաբեկիչները հայտնվում են այս հակամարտության մեջ: Եղավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություն, որն, ըստ էության, տապալեց դա»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ արդյունքը եղավ այն, որ  լսեցին շատ անհասկանալի ձևակերպում, որը հնչեցրեց այդ ժամանակվա նախագահողը՝ Ռուսաստանի ներկայացուցիչը, որն ընդամենը կոչ էր հրադադարը հաստատելու, ոչ ավելին:

Թեմայի այլ նորություններ