«2018թ. ի վեր առաջին անգամ փակուղու զգացողությունը հաղթահարված եմ համարում». վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    22 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    22 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    90%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    71%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    22 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    75%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«2018թ. ի վեր առաջին անգամ փակուղու զգացողությունը հաղթահարված եմ համարում». վարչապետ

«2018թ. ի վեր առաջին անգամ փակուղու զգացողությունը հաղթահարված եմ համարում». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե բոլոր աղետների միջով անցնելով այսօր հասել են մի իրավիճակի, երբ տեսնում են հորիզոն, հեռանկար։

«2018թ. մինչև բոլորովին վերջերս իմ՝ որպես վարչապետ, գերակշռող զգացողությունը եղել է փակուղու զգացողությունը, երբ չես կարող ոչ առաջ գնալ, ոչ ետ, ոչ աջ, ոչ ձախ։ Այսօր, թերևս, իմ վարչապետության շրջանում առաջին անգամ այդ զգացողությունը հաղթահարված եմ համարում, և դա՝ սահմանազատման վերջին գործընթացների շնորհիվ, որովհետև 2018թ․, երբ որևէ սցենար վերլուծում էինք, ես չէի տեսնում այդ նեգատիվ անիվի պտույտի կանգը՝ որտե՞ղ է դադարելու ամեն ինչը։ Այսօր շատ հստակ եմ տեսնում, նաև՝ մեր ժողովուրդը պետք է հստակ տեսնի այդ նեգատիվ անիվի կանգնելու կետը։ Այն, ինչ ցավոտ նրբություններով տեղի է ունենում Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր հատվածում, էլի եմ ասում՝ այդ խոսակցությունը սկսել ենք նրանից, որ անվտանգության ոչ մի երաշխիք չկա, և հիմա մենք ստեղծում ենք այդ երաշխիքները։ Այդ երաշխիքները ստեղծվում են, այդ երաշխիքները գործուն են, այդ երաշխիքները գործելու են։ Մեր վերջին շրջանի պատմության մեջ առաջին անգամ, ամբողջությամբ ինքնուրույն, ինքնիշխան որոշման տրամաբանությամբ այդ որոշումները կայացնում ենք և այդ երաշխիքները ստեղծում ենք»,- ասել է նա։

Թեմայի այլ նորություններ