Իրավապահ համակարգը չի ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ. ՀՀ գլխավոր դատախազ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Իրավապահ համակարգը չի ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ. ՀՀ գլխավոր դատախազ

Իրավապահ համակարգը չի ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ. ՀՀ գլխավոր դատախազ

Արդյոք հնարավո՞ր է լուծել անվտանգային հարցերը երկրի ներսում, եթե մենք անընդհատ իրար հետ խոսում ենք ատելության խոսքով: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Իրավապահ համակարգը չի ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ։ Այս մասին Ազգային ժողովում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Ես թույլ չեմ տալու, որ իրավապահ համակարգը, ներողություն, ցեխ շպրտի իրար վրա՝ ներքաշվելով որևէ քաղաքական դիսկուրսի մեջ։ Իրավապահ համակարգն իրականացնելու է իր գործառույթները»:

«Ընդգծում եմ, որ Ազգային ժողովից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա: Սրանք պարզապես բառեր չեն, սա երևում է յուրաքանչյուր քրեական գործից, յուրաքանչյուր քրեական գործով վերցված ցուցմունքից, յուրաքանչյուր քրեական գործով կազմվող մեղադրական եզրակացությունից»,- նշեց դատախազը:

Վարդապետյանը վստահեցրեց՝ իրավապահ համակարգը հանցակազմի առկայության դեպքում վարույթ նախաձեռնելու է, անհրաժեշտ գործողությունները կատարելու է, ընդգծեց՝ հիմքերի առկայության դեպքում իրավապահ համակարգը հետապնդում հարուցելու է ու գործն ուղարկելու է դատարան՝ ում վերաբերյալ էլ լինի:

«Դատախազությունը յուրաքանչյուր գործով է իրականացնում և իրականացնելու իր գործառույթները, այդ թվում՝ մեղադրանքի պաշտպանության գործառույթը»,- խոսքը եզրափակեց ՀՀ գլխավոր դատախազը:

Թեմայի այլ նորություններ