Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    20 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    17 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    90%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    71%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    20 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    75%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

«Մենք եկեղեցու հետ չենք հակամարտում, եկեղեցին մեզ հետ հակամարտո՞ւմ է, թե՞ ոչ, ինքը պետք է պատասխանի այդ հարցին»:

Այս մասին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք կա՞ Հայ առաքելական եկեղեցի-իշխանություն հակամարտություն:

«Եթե որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, այդ քաղաքական հայտի ներկայացումը նշանակում է, որ նրանք խոստովանում են հոգևոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը: Այսօր Հայաստանում կան հոգևորականներ, ովքեր իրոք հոգևոր առաջնորդություն են իրականացնում. ո՞րն է հոգևոր առաջնորդությունը՝ մարդկանց օգնելն է, աջակցելը, պայմանական ասած՝ Աստծո հետ հարաբերություններում, որ մարդը ինքն իր հետ ներդաշնակ լինի»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունը, մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են. «Կարելի է շփվել, հաղորդակցություն ունենալ տասնյակ անգամներով և չլսել ոչ մի բան Աստվածաշնչի, Նոր կտակարանի ու Ավետարանի մասին, դավանաբանական խնդիրների մասին, այլ լսել բազմաթիվ բաներ ապրանքը տանելու, ներմուծելու, մաքսազերծելու, արտահանելու, փողը էստեղ դնելու, էնտեղից հանելու, էս մի ավտոն էն մի ավտոյով փոխարինելու մասին: Ես զարմացած չեմ, որ նրանք քաղաքական հայտ են ներկայացնում, որովհետև հոգևոր դաշտում բան չունեն անելու: Ես ոմանց լսում եմ ու հասկանում, որ հնարավոր Է՝ Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Թեմայի այլ նորություններ