Մեր նպատակն է այնպես անել, որ պատերազմը բացառվի. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    54%
    24 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    62%
    7 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    19 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    72%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեր նպատակն է այնպես անել, որ պատերազմը բացառվի. Նիկոլ Փաշինյան

Մեր նպատակն է այնպես անել, որ պատերազմը բացառվի. Նիկոլ Փաշինյան

Ալմաթիի հռչակագիրը որպես ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք ընդունված է Հայաստանի և Ադրբեջանի կողմից և դա անշրջելի իրողություն է, քանի որ արձանագրված է երկու երկրների կողմից բարձր մակարդակով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային Միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա»,-ասաց նա:

Վարչապետն հավելեց, որ սահմանային սյուները տեղադրվում են իրավական հենքի վրա և այդ սահմանային սյուները դնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն գտնվում է մի իրավիճակում, որ չունի անվտանգության երաշխիքներ և պետք է ստեղծի դրանք: «Սահմանզատման նպատակն է՝ իրականացնել անվտանգության երաշխիքների ձևավորում և սահմանային սյուները անվտանգության երաշխիքների սյուներ են, անվտանգության սյուներ են: Այս փուլում մեր նպատակն է այնպես անել, որ պատերազմը բացառվի, և մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ասաց նա և նկատեց, որ առաջին անգամ է, որ անվտանգության երաշխիք ենք ստեղծում ինքնիշխան որոշման շրջանակներում:

Թեմայի այլ նորություններ