Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միության իրավաբանական ուժ ունեցող վերջին քարտեզների հիման վրա. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    22 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    90%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    71%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    20 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    75%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միության իրավաբանական ուժ ունեցող վերջին քարտեզների հիման վրա. Փաշինյան

Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միության իրավաբանական ուժ ունեցող վերջին քարտեզների հիման վրա. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի հատվածում սահմանազատումն այս պահին իրականացվում է Խորհրդային միության ամենավերջին՝ իրավաբանական ուժ ունեցող քարտեզների հիման վրա: Այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում:

«Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա»,–ասաց վարչապետը:

Թե ինչու են խուսափում ասել, թե սահմանազատումը կոնկրետ որ քարտեզի հիման վրա է արվում, Փաշինյանը պատասխանեց, որ չեն ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել: «Ճիշտ է՝ մենք հիմա Կիրանցի հատվածում ենք անում սահմանազատումը, բայց մեզ համար կարևոր է Հայաստանի սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումն ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը: Եվ մենք ըստ այդմ գործում ենք նաև գործնականում»:

Վարչապետը վստահեցրեց, որ նախկինում այս թեմայով արած հայտարարություններից չեն շեղվել, գործում են այդ տրամաբանությամբ: Օգտագործվում են քարտեզներ, որոնք արտահայտում են Խորհրդային միության փլուզման պահին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա սահմանները:

Թեմայի այլ նորություններ