Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան

Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահների բերեք, ստեղծեք իրավիճակ, որտեղ կարողանաք ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել:

Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմությանը․

«Իշխանափոխություն իրականացնելու համար որոշները պատրաստ են հոգին վաճառել և որոշներն արդեն վաճառել են ու ոչ միայն հոգին: Զարմանում եմ, որ մտածում եք՝ ժողովուրդը սեպտեմբերի 27-ից հետո չի հասկանում՝ որ ուժերն են ուղղորդում, ինչի համար են դա անում և նպատակը ՀՀ չունենալն է կամ ունենալ մի միավոր ինչ-որ կազմի մեջ, որը կունենա հպատակ իշխանություն, ինչպես 30 տարի եղել է: Զանգում էին ու սպասում՝ կշնորհավորի՞, թե՞ ոչ, ընտրությունները կեղծում էին, բանակը թալանում էին: Երբ թալանում էիք ու  գալիս էիք այն մարդկանց հետ, ովքեր զինվորների ուտելիքներն ու «կանսեռվեքը» գողանում էին իրենց կողքը նստում քեֆեր էիք անում, բա այդ ամեն ինչը, որ անում էիք չէիք մտածո՞ւմ, որ քարեր նետելու ժամանակից հետո գալու է քարեր նետել-հավաքելու ժամանակը»,- նշեց նա:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ չի ստացվելու, չեն թողնելու, որ ՀՀ-ն իր անկախությունը կորցնի:

«Հայաստանի ժողովուրդն է ընտրություն  կատարելու, դու չէ Արթուր Խաչատրյան, Վիննի Պուխը չէ, Քոչարյան Ռոբերտը չէ, Սերժը չէ: Արտահերթ ընտրություններից եք խոսում, դուք սնանկ եք՝ ոչ ասելիք ունեք, ոչ դեմք ունեք: Իրար մեջ խոսում եք ու ասում, որ մեկը չերևա, որովհետև ժողովուրդն իրեն չի սիրում, պարկեշտ մեկին գտնենք ու բերենք: Մանդատները դրեք, դուք կարո՞ղ եք վայր դնել, իրար մեջ պաշտոնի համար այնքան կգզռտվեք, որ աղմուկը մինչև եսիմ որտեղ կհասնի: Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահն ասաց, որ ժողովրդին գժի, էշի տեղ պետք չէ դնել:

«Գեղամ Մանուկյանը վերջին հայհոյանքներն է գրում, Իշխան Սաղաթելյանը վերջին հայհոյանքներն է տալիս հարցազրույցի ժամանակ, Քոչարյան Լևոնի օգնականը լրագրող է ծեծում, գիտես ես չեմ ուզո՞ւմ լրագրող ծեծեմ, ես դրա իրավունքը չունեմ»,- ընդգծեց ԱԺ նախագահը:  

Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց, որ իր ելույթը քաղաքական է ստացվել ու գլխավոր դատախազին անդրադարձ չի կատարել:

«Միայն մի անդրադարձ ունեմ՝ ինչո՞ւ Վիննի Պուխն ու իր փուչիկները մինչև հիմա բանտում չեն, բայց դա էլ է ժամանակի հարց»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Թեմայի այլ նորություններ