Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ մայիսի 9-ի շքերթին. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    20 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    89%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    74%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    20 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    84%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ մայիսի 9-ի շքերթին. Նիկոլ Փաշինյան

Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ մայիսի 9-ի շքերթին. Նիկոլ Փաշինյան

Ես չեմ հիշում այդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար կամ որևէ երկրի ղեկավար ամեն տարի մասնակցել է Մոսկվայում անցկացվող մայիսի 9-ի միջոցառմանը կամ մայիսի 9-ի շքերթին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով լրագրողի՝ մասնակցելու է արդյոք վարչապետը ՌԴ մայրաքաղաքում անցկացվող Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի շքերթին, հարցին։

«Ես նախորդ տարի մայիսի 9-ի միջոցառմանը մասնակցել եմ և չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ։ Ես չեմ էլ հիշում այդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար կամ որևէ երկրի ղեկավար ամեն տարի մասնակցել է մայիսի 9-ի միջոցառմանը։ Չե՞ք կարծում, որ մի քիչ տարօրինակ կլինի, որ ամեն տարի ՀՀ ղեկավարը մասնակցի մայիսի 9-ի շքերթին»,-ասաց վարչապետը։

Անդրադառնալով նաև ՀՀ վարչապետի մասնակցությանը՝ Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ նիստին, Փաշինյանը նշեց, որ մեկնելու է ՌԴ մայրաքաղաք:

«Վաղը ես ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդում նախագահում եմ և դե յուրե պետք է այնտեղ լինեմ, և դա իմ աշխատանքի մասն է։ Սա էլ է (խմբ. ընթացող ասուլիսը) իմ աշխատանքի մասը»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ ինքն աշխատում է երկու ամիսը մեկ պահել այս ասուլիսների ցիկլը, որպեսզի նաև լրագրողներին և հանրությանը այս հարցերը տալու հնարավորություն տրվի։

Թեմայի այլ նորություններ