Փաշինյանը պարզաբանեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ կապված տարընկալումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    22 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    22 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    90%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    71%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    22 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    75%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փաշինյանը պարզաբանեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ կապված տարընկալումները

Փաշինյանը պարզաբանեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ կապված տարընկալումները

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետն ամենևին էլ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հայրապետության միջև կապի մասին չէ։ Այս մասին մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հայրապետության միջև կապի մասին է։ Ոչ, դա դրա մասին չէ։ Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է»,- հայտարարեց Փաշինյանը՝ նկատելով, որ մինչ օրս Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել։

Վարչապետը հիշեցրեց, որ հայկական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել անցակետեր դնելու՝ ապահովելու հաղորդակցությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի միջև։ «Ադրբեջանն է, որ չի օգտվում այդ հնարավորությունից։ Ընդ որում, նրանք ասում են՝ եթե այդ ճանապարհները մեզ Հայաստանը չտա, մենք Իրանի Իսլամական Հանրապետությունով կկառուցենք։ Մենք ասում ենք՝ ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունն է պատրաստ տրամադրել, նույն ձևով էլ մենք ենք պատրաստ տրամադրել։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որևէ ակնարկ, գրառում, ձևակերպում այն մասին, որ ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը որևէ ձևով սահմանափակվում են»,- նշեց վարչապետը։

Անդրադառնալով մեկ այլ շահարկվող թեմայի, թե իբր հայտարարության 9-րդ կետը սահմանում է, թե երրորդ երկիրը պետք է ապահովի ճանապարհների անվտանգությունը ՀՀ տարածքում՝ Փաշինյանը բացառեց դա՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հրապարակային է, և ցանկացած ոք կարող է կարդալ ու համոզվել դրանում։

Նա բացառեց նաև ՀՀ որևէ հատվածի՝ Հայաստանի կառավարության վերահսկողությունից դուրս լինելու և երրորդ կողմի, մասնավորապես Ռուսաստանի վերահսկողության տակ լինելու հավանականությունը՝ ասելով․ «Նման բան չկա, գոյություն չունի»։

Թեմայի այլ նորություններ