Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    26%
    13 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    91%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    51%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    26%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    88%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    26%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    62%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

«Որևէ մեկը պատրաստվո՞ւմ է ապօրինի բան անել, որ բիրտ ուժը մատնանշվում է»:

Այս մասին հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով գալիս է Երևան, իրավիճակի սրացման դեպքում պատրաս՞տ կլինի ինքը հրաժարական տալ, ինչպես իր շարժման ժամանակ եղավ, թե՞ շարժման մասնակիցների հանդեպ բիրտ ուժ կկիրառվի:

«Դուք (-խմբ դիմեց հարց տվող լրագրողին), որ գալիս էիք այստեղ, ձեր նկատմամբ բիրտ ուժ կիրառվե՞ց, թե՞ չկիրառվեց. ոչ, որովհետև դուք ոչ մի ապօրինի բան չեք արել: Բայց, եթե, հազար ներողություն, ասենք, օրինակ, փորձեք նռնակ հանել գցել, ձեր նկատմամբ հնարավոր է՝ ամենաբիրտ ուժը կկիրառվի, իսկ եթե ոչ, ես երաշխավորում եմ, որ ոչ մի բան տեղի չի ունենա»,- ասաց վարչապետն ու հավելեց. «Հրաժարականի մասով. ախր, ես տվել եմ հրաժարական, ընդ որում՝ մի քանի անգամ: Մի քիչ անլուրջ է՝ ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս»:

Թեմայի այլ նորություններ