Մահաբեր զենքի դետալներ չտալ Թուրքիային, ճանաչել Արցախի անկախությունը. Օտտավայում այսօր հզոր ցույց եւ երթ է սպասվում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մահաբեր զենքի դետալներ չտալ Թուրքիային, ճանաչել Արցախի անկախությունը. Օտտավայում այսօր հզոր ցույց եւ երթ է սպասվում

Մահաբեր զենքի դետալներ չտալ Թուրքիային, ճանաչել Արցախի անկախությունը. Օտտավայում այսօր հզոր ցույց եւ երթ է սպասվում

Այսօր՝ Հայաստանի ժամանակով 20:00-ին, Կանադայի մայրաքաղաք Օտտավայում կմեկնարկեն հայ համայնքի նախաձեռնած բողոքի ակցիաները Արցախի անկախության ճանաչման, Թուրքիային զենք մատակարարելուց հրաժարվելու եւ այլ պահանջներով:  

Հայ համայնքի ներկայացուցիչներից United Armenian Council of Ontario (UACO) (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ գլխավոր ակցիան նախատեսվում է Օտտավայի պառլամենտի շենքի առջեւ, որտեղ այսօր Արցախի թեմայով քննարկում է լինելու:

«Այն բոլոր իվենթները, որ ես տեսել եմ, թույլ են տալիս ենթադրել, որ շուրջ 1000 մեքենա միայն Տորոնտոյից կշարժվի դեպի Օտտավա: Մտածում եմ, որ մոտ այդքան էլ երեւի Մոնրեալից կլինի: Շատ բազմամարդ հավաք ենք սպասում»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով. «Փակագծերը չբացեմ, բայց հատուկ ենք այս օրն ընտրել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ կանադական պառլամենտում քննարկում է լինելու այսօր: Մեր ամբողջ նպատակը լինելու է գնալ եւ կանադական պառլամենտի իշխող խմբակցության պատգամավորներին հանդիպել, նրանց բացատրել, համոզել փաստարկներով, որ Արցախի ճանաչումը այլընտրանք չունի»,- ասաց Մանուկյանը:

Հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են պատգամավորների կանչել պառլամենտի շենքից դուրս եւ նրանց նկատմամբ ճնշում գործադրել՝ չլռելու, չաջակցելու Թուրքիային մահաբեր զենք արտադրելու եւ Ադրբեջանին մատակարարելու հարցում:

Այնուհետեւ Օտտավայի փողոցներում երթ կանցկացվի նույն պահանջներով:

Անդրադառնալով կանադական ռազմարդյունաբերության երկու մեծ ընկերությունների մասնակցությանը Արցախում խաղաղ բնակչության դեմ կիրառվող թուրքական «Բայրաքթար» անօդաչուների արտադրության գործին՝ Մանուկյանը շեշտեց, որ այդ փաստը մեծ ցասում է առաջացրել հայ համայնքի մոտ.

«Չի կարող Կանադայի նման պետությունը, որը մարդու իրավունքների պաշտպանության առումով ունի ամենաբարձր վարկանիշը աշխարհում, ամբողջ աշխարհից միլիոնավոր փախստականներ է ընդունում, չի հանդուրժում բռնությունը, հանկարծ Թուրքիայի նման պետությանը վաճառի այնպիսի մասեր, որ նրանք մահաբեր զենք արտադրեն, եւ դրանք հասնեն Ղարաբաղ, սպանեն խաղաղ բնակիչներին: Դա հասկանալի կլիներ, եթե Կանադան այդ մասերը վաճառեր դեմոկրատական երկրներին, որոնք երբեք մարդկային իրավունքների խախտման մեջ մասնակից չեն: Ուստի մեզ մոտ շատ հարցեր են առաջացել՝ ուղղված Թրյուդոյի կառավարությանը: Մենք այստեղ հարկ վճարող ենք, իրավունք ունենք խոսելու եւ պետք է հանդիպենք պատգամավորներին, պահանջենք, որ Կանադան կատարի այն անհրաժեշտ քայլերը, որոնք հարիր են դեմոկրատական իմիջ ունեցող երկրներին: Մենք պահանջում ենք, որ Կանադան նեցուկ լինի Հայաստանին՝ ընդդեմ ագրեսորների»:

United Armenian Council of Ontario (UACO) կազմակերպության անդամը նշեց նաեւ, որ երեկ Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ-Շամպանը տեսակապով հանդիպում է անցկացրել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը, Մանուկյանի տեղեկություններով, մասնակցել են նաեւ մի քանի հայամետ պատգամավորներ: Հանդիպման մասնակիցները Շամպանին ասել են, որ Կանադան չի կարող չեզոք լինել այս հարցում, կանգնել տեռորիստի եւ զոհի մեջտեղում: Թե ինչ կլինի արդյունքը, կերեւա առաջիկայում:

Ավելի վաղ Օնտարիոյի հայ համայնքը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին նամակ էր հղել՝ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ վերահաստատելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անօտարելի իրավունքները, ընդունել, որ Ադրբեջանը երբեք չի կարող հավակնել Արցախի տարածքին, որոնք նա շարունակում է նպատակաուղղված գնդակոծել մինչ օրս, պատշաճ կերպով դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ագրեսիան եւ ռազմական հանցագործությունները, մշտապես կասեցնել Թուրքիա զենքի արտահանումը, մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախի քաղաքացիական բնակչությանը եւ այլն:

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ-Շամպանը երեկ հայտարարեց, որ պաշտոնական Օտտավան 350 հազար դոլար կփոխանցի Կարմի խաչի միջազգային կոմիտեին՝ մարդասիրական խնդիրներ լուծելու նպատակով։

«Մենք կոչ ենք անում երրորդ պետություններին չմիջամտել հակամարտությանը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հրադադարի վերիֆիկացման մեխանիզմներ ստեղծել»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել էր Շամպանը:

Թեմայի այլ նորություններ