Հումանիտարից՝ զարգացման ծրագրեր. Արտակ Բեգլարյանը մասնակցել է ՀԲԸՄ-ի՝ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շնորհանդեսին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

Հումանիտարից՝ զարգացման ծրագրեր. Արտակ Բեգլարյանը մասնակցել է ՀԲԸՄ-ի՝ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շնորհանդեսին

Հումանիտարից՝ զարգացման ծրագրեր. Արտակ Բեգլարյանը մասնակցել է ՀԲԸՄ-ի՝ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շնորհանդեսին

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի գլխավորությամբ Արցախի գործադիր իշխանության մի խումբ ներկայացուցիչներ հունիսի 8-ին մասնակցել են Հայկական բարեգործական ընդհանուր միության(ՀԲԸՄ) և Արցախի կառավարության համագործակցությամբ՝ մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացված հետազոտության հիման վրա մշակված՝ Արցախի մի խումբ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շնորհանդեսին: Այդ մասին հայտնում են Արցախի կառավարությունից:

«Ողջունելի է, որ հետազոտության արդյունքների հիման վրա աշխատանքային թիմը ներկայացրել է գործնական առաջարկներ ընտրված համայնքների խմբերի համակողմանի զարգացման ուղղությամբ: Ինչպես և հայտարարել ենք բազմիցս, հետպատերազմյան շրջանում Արցախի կառավարության համար սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից ռազմավարական նպատակ է ծրագրերի սահուն անցումը հումանիտար փուլից դեպի զարգացման փուլ»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանն ու հետազոտական աշխատանքն իրականացրած կազմակերպությանը՝ մեծածավալ ու համընդգրկուն հետազոտության ու ծրագրի համար:

Իր հերթին Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը գոհունակություն է հայտնել Արցախի կառավարության հետ իրականացրած արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ հետպատերազմյան շրջանում ՀԲԸՄ-ը նույնպես մեծածավալ մարդասիրական ծրագրեր է իրականացրել, սակայն արդեն ժամանակն է իսկապես անցնել զարգացման ծրագրերին՝ ապահովելու մարդկանց զբաղվածությունն ու կայուն եկամուտը:

Ծրագրի շնորհանդեսի ավարտին տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում՝ ԱՀ գործադիր մարմինների ներկայացուցիչների, շրջվարչակազմերի ղեկավարների և մի խումբ առաջատար մասնագետների մասնակցությամբ: Արտակ Բեգլարյանը վստահություն է հայտնել, որ քննարկումների արդյունքում հնչած դիտարկումներն օգնելու են ավելի գործնական ու արդյունավետ դարձնել մշակվող ծրագրերը:

Թեմայի այլ նորություններ