Ֆելիքս Ցոլակյանի մոտ քննարկվել են ազդարարման և իրազեկման միջոցների արդիականացման հնարավորությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 0°C
    74%
    2 կմ/ժ
  • Լոռի 2°C
    58%
    9 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 7°C
    52%
    7 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    92%
    3 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք -2°C
    65%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    52%
    11 կմ/ժ
  • Արցախ 7°C
    92%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ֆելիքս Ցոլակյանի մոտ քննարկվել են ազդարարման և իրազեկման միջոցների արդիականացման հնարավորությունները

Ֆելիքս Ցոլակյանի մոտ քննարկվել են ազդարարման և իրազեկման միջոցների արդիականացման հնարավորությունները

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների գլխավոր տնօրենների հետ:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը, «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը, «ՅՈՒՔՈՄ» հեռահաղորդակցության ընկերություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Խաչատրյանը, «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պյատախինը և «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ իրավաբանական բաժնի պետ Մ. Կալեջյանը:

Նախարար Ցոլակյանը կարևորելով համագործակցությունը այս ոլորտի ընկերությունների հետ, ընդգծել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: ԱԻ նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը մասնավորեցրել է 911 ծառայության թվայնացման, ազդարարման համակարգերի արդիականացման, ինչպես նաև բնակչության իրազեկման գործընթացում նորագույն լուծումներ կիրառելու խնդիրները:

Ընկերությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տեղերում քննարկել նորագույն լուծումների տեխնիկական հնարավորությունները և առաջարկել հստակ տարբերակներ: Այս ուղղությամբ կապի օպերատորների մասնագետների հետ կաշխատի նաև նախարարության համապատասխան ներկայացուցիչը:

Թեմայի այլ նորություններ