Բարձր ենք գնահատում մեր ժողովրդի միասնությանն ու համախմբմանն ուղղված յուրաքանչյուր ջանք. Արայիկ Հարությունյանը՝ Վահագն Խաչատուրյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    22 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    28 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Բարձր ենք գնահատում մեր ժողովրդի միասնությանն ու համախմբմանն ուղղված յուրաքանչյուր ջանք. Արայիկ Հարությունյանը՝ Վահագն Խաչատուրյանին

Բարձր ենք գնահատում մեր ժողովրդի միասնությանն ու համախմբմանն ուղղված յուրաքանչյուր ջանք. Արայիկ Հարությունյանը՝ Վահագն Խաչատուրյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ պարոն Խաչատուրյան,

Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ և հղել լավագույն բարեմաղթանքներ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում մենք չափազանց կարևորում և բարձր ենք գնահատում յուրաքանչյուր ջանք՝ ուղղված մեր ժողովրդի միասնությանն ու համախմբմանը, հայոց պետականության շարունակական ամրապնդմանը, մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հետևողական զարգացմանն ու զորացմանը:  

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր ընտանիքին»:

Թեմայի այլ նորություններ