ԱԺ պատգամավորները ԵԽ-ում կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    24 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    77%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26893
  • Դոլար = 388.09

ԱԺ պատգամավորները ԵԽ-ում կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ

ԱԺ պատգամավորները ԵԽ-ում կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկություններ է հաղորդել Եվրոպական խորհրդարանում հայկական պատվիրակության հանդիպումների մասին: 

«Շարունակելով Եվրոպական խորհրդարանում մեր հանդիպումները՝ այսօր քննարկումներ ունեցանք ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Կոսմա Զլոտովսկիի և Եվրոպական խորհրդարանի անդամներ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի և Վիոլա ֆոն Կրամոն֊Տոբադելի հետ։

Քննարկումների առանցքում գտնվում էին Արցախում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող սադրանքները։

Մեր գործընկերներին կոչ արեցինք կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ»,- գրել է Կոնջորյանը։

Հիշեցնենք, որ Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 29-ին Բրյուսելում հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի, ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Ռասա Յուկնևիչենեի, Եվրոպական խորհրդարանի անդամներ Պետեր վան Դալենի և Չառլի Վեյմերսի հետ: 

Թեմայի այլ նորություններ