Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել. երկու զինծառայող վիրավորվել է. ԱՐՄԵՆՊՐԵՍ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 5°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    72%
    7 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    50%
    9 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    73%
    11 կմ/ժ
  • Արցախ 8°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել. երկու զինծառայող վիրավորվել է. ԱՐՄԵՆՊՐԵՍ

Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել. երկու զինծառայող վիրավորվել է. ԱՐՄԵՆՊՐԵՍ

Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է. դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

«Ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Վիրավորվել է 2 զինվորական։ Այս պահին վերջիններս բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - նշեց Թադևոսյանը:

Մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողները վիրավորվել են ականի պայթյունից, ու հղում կատարել ԱԻՊԾ-ին` ճիշտ չէ։ Լուրը` ծառայության լրատվականը ևս ծանոթացել է հայկական մամուլից, ու դրա մասին այլ ինֆորմացիայի չի տիրապետում։ 

«Հայկական լրատվական կայքէջերի պատասխանատուներին հորդորում ենք նյութի իսկությունը ներկայացնել իրական լույսի տակ։ Լուրի հավաստիությունը ճշտելու համար կարող եք դիմել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորակազմի լրատվական ծառայությանը»,- նշված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկոււթյուններ էին տարածվել, որ Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել  ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է։

Թեմայի այլ նորություններ