Արցախում Ազգային անվտանգության ծառայության կազմում կստեղծվի մարտական ստորաբաժանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 4°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    87%
    23 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    92%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

Արցախում Ազգային անվտանգության ծառայության կազմում կստեղծվի մարտական ստորաբաժանում

Արցախում Ազգային անվտանգության ծառայության կազմում կստեղծվի մարտական ստորաբաժանում

Արցախում Ազգային անվտանգության ծառայության կազմում կստեղծվի մարտական ստորաբաժանում, ինչը կնպաստի շփման գծի պահպանության գործում մարտական հերթապահությունների ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը: ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Նվեր Գասպարյանը:

««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազորված մարմնից, նրան ենթակա՝ կենտրոնական և քաղաքային /շրջանային/ կառուցվածքային ստորաբաժանումներից: Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ լիազորված մարմնի համակարգում սահմանված կարգով գործում են հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզական մարմիններ:

Ուստի, Արցախի Հանրապետության պետական սահմանի /շփման գծի/ պահպանության գործում ազգային անվտանգության ծառայողների կողմից մարտական հերթապահություն իրականացնելու գործընթացը իրավական առումով ամրապնդելու և հետագա իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով անհրաժեշտ է  «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում կատարել առաջարկվող փոփոխությունները»,- նշեց Գասպարյանը:

Օրենքի նախագծով առաջարկվել է օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ մասում «մարմիններ» բառից հետո լրացնել «և մարտական ստորաբաժանումներ» բառերը։ Օրենքի 14-րդ հոդվածում «զորքերը» բառից հետո լրացնել «և լիազոր մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները» բառերը:

Թեմայի այլ նորություններ