Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը հրաժարական է տվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    71%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    10 կմ/ժ
  • Արարատ 15°C
    54%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    64%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    62%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը հրաժարական է տվել

Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը հրաժարական է տվել

րցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այդ կապակցությամբ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

«Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Թեմայի այլ նորություններ