Արայիկ Հարությունյանն ստորագրել է Արցախի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    17 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    17 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արայիկ Հարությունյանն ստորագրել է Արցախի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր

Արայիկ Հարությունյանն ստորագրել է Արցախի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին հրամանագիր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հրամանագրի համաձայն՝ սահմանվել է ԱՀ կառավարության հետևյալ կառուցվածքը.

1) պետական նախարար.

2) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն.

3) առողջապահության նախարարություն.

4) արդարադատության նախարարություն.

5) արտաքին գործերի նախարարություն.

6) էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն.

7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.

8) պաշտպանության նախարարություն.

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.

10) քաղաքաշինության նախարարություն.

11) ֆինանսների նախարարություն:

Արցախի Հանրապետության պետական նախարարի լիազորություններն այսուհետ իրականացնելու է ԱՀ ֆինանսների նախարարը։

Իսկ ԱՀ պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետևյալ կերպ՝

1) ազգային անվտանգության ծառայություն.

2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.

3) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.

4) ոստիկանություն.

5) պետական եկամուտների կոմիտե:

ԱՀ կառավարությանը հանձնարարվել է ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։

Թեմայի այլ նորություններ