ԱՀ նախագահը ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է ռազմաքաղաքական իրավիճակը և եռակողմ հայտարարության դրույթները (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    24 կմ/ժ
  • Լոռի 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    70%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    88%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    85%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԱՀ նախագահը ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է ռազմաքաղաքական իրավիճակը և եռակողմ հայտարարության դրույթները (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսպօր հըանդիպել է ԱՀ ԱԺ  խմբակցությունների հետ, քննարկել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը եւ եռակողմ հայտարարության դրույթները:

Այս մասին նախագահը տեղեկացնում է Ֆեյսբուքի իր էջում:

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր հանդիպել եմ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը եւ եռակողմ հայտարարության դրույթները:

Մեկ անգամ եւս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար:

Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը:

Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը»,-ասված է նախագահի գրառման մեջ ։

Թեմայի այլ նորություններ