Ադրբեջանի զինուժի կողմից Ժնևյան կոնվենցիան, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու համար քրգործ է հարուցվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    77%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    45%
    7 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    64%
    0 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ադրբեջանի զինուժի կողմից Ժնևյան կոնվենցիան, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու համար քրգործ է հարուցվել

Ադրբեջանի զինուժի կողմից Ժնևյան կոնվենցիան, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու համար քրգործ է հարուցվել

Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները 2020 թ. հոկտեմբերի 10-ին օրվա առաջին կեսին, խախտելով 09.10.2020 թ. ՌԴ Մոսկվա քաղաքում ձեռք բերված 10.10.2020 թ. ժամը 12:00-ից հումանիտար զինադադարի վերաբերյալ պայմանները և 1949 թ. օգոստոսի 12-ի «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևյան կոնվենցիայի պահանջներն ու միջազգային մարդասիրական իրավունքի մյուս նորմերը, ներխուժելով Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ, հրազենի գործադրմամբ կյանքից զրկել են ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող թվով 5 քաղաքացիական անձանց, ինչպես նաև ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված՝ հրկիզել են քաղաքացիական անձանց տներ և այլ շինություններ՝ այդ եղանակով անօրինական, կամայական ոչնչացնելով մեծ չափերի գույք: Այս մասին հաղորդում է Արցախի քննչական կոմիտեն։

«Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված՝ ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 416-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ