Աբրահամ Ռուսոյի հաղորդման հյուրերից էր Սեմյոն Պեգովը․ քննարկման թեման Արցախում վերսկսված պատերազմն էր
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Աբրահամ Ռուսոյի հաղորդման հյուրերից էր Սեմյոն Պեգովը․ քննարկման թեման Արցախում վերսկսված պատերազմն էր

Աբրահամ Ռուսոյի հաղորդման հյուրերից էր Սեմյոն Պեգովը․ քննարկման թեման Արցախում վերսկսված պատերազմն էր

Հայտնի սիրիահայ երգիչ Աբրահամ Ռուսոն, որ ֆեյսբուքյան իր էջում տեսակապի միջոցով վարում է «РАЗГОВОР ПО ДУШАМ» հաղորդաշարը եւ տարբեր ազգություն ու մասնագիտություն ունեցող անձանց հետ քննարկում արդիական թեմաներ, վերջին շրջանում անդրադառնում է ղարաբաղաադրբեջանական հակամարտությանը։

Սիրիահայ երգչի հրավիրած այսօրվա քննարկման թեման «Արցախում ընթացող պատերազմի չբացահայտված կողմերը» խորագրով էր: Իսկ թողարկման առաջին բաժնում նրա հյուրն էր հայաստանյան հանրության շրջանում լայն ճանաչում ձեռք բերած ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը։

«Սեմյոն Պեգովը ոչ միայն լրագրող է, այլեւ մի անձնավորություն, որն իր կյանքն է վտանգում ռազմական իրավիճակներում ՝ հանուն ճշմարտության: Մեզ հետ նա կկիսվի փաստերով Արցախյան պատերազմի էպիկենտրոնից»,- այսպես ներկայացրեց Ռուսոն իր հաղորդաշար հրավիրած ռուս լրագրողին։
Անդրադառնալով Ադրբեջանում նրան անցանկալի անձ ճանաչելու հանգամանքին, Ռուսոն նախ պատասխանելու պես հարցերց՝ արդյո՞ք Ժամանակակից աշխարհում, կամ առհասարակ եվրոպական երկրներում նման բան կարող է լինել, ապա հետաքրքրվեց, թե Պեգովն ինչպես է վերաբերվում իր անձի նկատմամբ նման վերաբերմունքին։

Ռուս լրագրողն Ադրբեջանի նման մոտեցումն առաջին հերթին թուլություն որակեց, ապա նաեւ նկատեց․ «Մյուս կողմից էլ հաճելի է, հպարտանալու առիթ է, բայց ես դրան առանձնապես ուշադրություն չեմ դարձնում, քանի որ նմանատիպ իրավիճակ էր նաեւ ինձ հետ Ուկրաինայում՝ Կիեւում։ Այնտեղ ինձ տեռորիստ էին ներկայացրել, անգամ քրեական գործ կա հարուցված։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա փաստեմ՝ հիմա ոչ թե ես չեմ գնացել Ադրբեջան՝ կատարվածը լուսաբանելու, այլ իրենք թույլ չեն տվել։ Ես դրանից առանձնապես չեմ տուժում։ Մարտնչել լրագրողի դեմ, նրան թույլ չտալ աշխատել, նշանակում է՝ ինչ-որ բան ունես թաքցնելու։ Մենք պարզապես ցույց ենք տալիս, ներկայացում ենք այն ինչ տեսնում ենք»։

Ռուսոյի այն հարցին, թե շուրջ 26 օր տեւած պատերազմի արդյունքում ինչի են կարողացել հասնել կողմերը, Սեմյոնը պատասխանեց, որ դեռ վաղ է արդյունքների մասին խոսել, քանի որ ամեն վայրկյանը կարող է մի նոր փոփոխություն բերել։

Սակայն նկատեց՝ այն համառ մարտերը, որ մղել է հայկական կողմը, ուղղակի անկարագրելի է․ «Նրանք կռվել են ոչ միայն ադրբեջանական, այլեւ թուքական զորքերի ու վարձկանների դեմ՝ թույլ չտալով ներխուժել ու գրավել Ստեփանակերտը»։ Լրագրողը այս պատերազմում մարտնչող հայ զինվորներին համեմատեց «300 սպարտացիների» հետ։

Ռուսոյի հարցին, թե այսօր հայերի հանդեպ կատարվողը ցեղասպանությո՞ւն է, Սեմյոնը խուսափեց կիրառել հենց ցեղասպանություն եզրույթը՝ դա համարելով բարձրագոչ, բայց եւ նկատեց․ «Այն, ինչ կատարվում է այսօր, 105 տարի առաջ կատարվածի արձագանքն է»։
Աբրահամ Ռուսոն խոսակցության ընթացքում շեշտեց՝ որ ինքն էլ Ցեղասպանություն վերապրածների ժառանգներից է․ «Երբ ես ծնվել եմ, հայրս ոչ մի հարազատ չի ունեցել, չունեմ ոչ տատիկ, ոչ պապիկ․․․ ոչ մի հարազատ»։

Այնուհետեւ խոսեցին Արցախի սահմանին մի քանի ամիս առաջ տեղի ունեցած դեպքերի՝ հուլիսյան մարտերի մասին։ Սեմյոն Պեգովը, որ հուլիսյան մարտերը եւս լուսաբանել է, հիշեց, թե ինչպես է այդ մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը տարբեր հատվածներում շրջափակման մեջ ընկել, ու թե ինչպես է Ալիեւը փաստացի խայտառակված իր զինվորներին հանել շրջափակումից։ «Դա մեծ հարված էր Ալիեւին, քանի որ նա ամպագոռգոռ հայտարարություններ էր արել իրենց բանակի մարտունակության մասին։ Նրանք հսկայական գումարներ էին ծախսել, բայց ոչինչ չէին կարողացել անել։ Հիշում եմ, թե ինչպես էինք Արծրուն Հովհաննիսյանի հետ կանխատեսում, թե երբ կլինի հաջորդ հարձակումը, ես ասում էի հոկտեմբերին, Արծրունն ասում էր սեպտեմբերին։ Նա ավելի ճիշտ էր»,- ասաց ռուս լրագրողը։

Հաղորդման երկրորդ մասում Աբրահամ Ռուսոյի հյուրերն էին քաղաքական վերլուծաբան Բասսամ Ալ-Բուննին եւ երգիչ, կոմպոզիտոր Դավիթ Արութին, որը Բաքվի հայ փախստականներից է։

Ալ-Բուննին կարծիք հայտնեց, որ կրակը դադարեցնելու ու երկուստեք հաշտության եզրեր գտնելու Ռուսաստանի կոչերը շատ տեղին են, քանի որ, եթե այս կերպ շարունակվի, ապա կարող է համաշխարհային պատերազմի վերածվել։ «Բոլոր ծանր մարտերը սկսվել են թեթեւ կոնֆլիկներից, երկխոսության չհասնելուց»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։

Դավիթ Արութին էլ նշեց, որ իր աչքերով է տեսել, թե ինչպես էին Սումգայիթյան ջարդերի ժամանակ հայերին կոտորում, սպանում, փաթաթում գորգերի մեջ ու այրում կամ պատշգամբից ներքեւ գցում։ Նա միեւնույն ժամանակ շեշտեց, որ կային լավ մարդիկ, որոնք հայերին օգնել են փախչել Հայաստան։ «Երբ Ադրբեջանն ասում է, որ ուզում վերադարձնել այդ 7 շրջանները, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ նրանք դրանով չեն սահմանափակվի, իսկ ինչ վերաբերում է աջակից Թուրքիային, ապա այդ երկիրը շա՜տ մեծ ախորժակ ունի։ Նա ուզում է իրականացնել հայերի Ցեղասպանությունը»,- ասաց Դավիթը։

Ռուսոն նաեւ անդրադարձավ այս օրերին մարտի դաշտում թողած ադրբեջանական կողմի դիակներին։ Նշեց, որ Ադրբեջանն անտերության է մատնել իր զինվորների դիերը, որոնք հոշոտում են վայրի կենդանիները։ Օգտվելով առիթից երգիչը դիմեց Ադրբեջանի նախագահին․ «Քո դեմ ես անձնական ոչինչ չունեմ, չնայած այն կարծիքին եմ, որ այս պատերազմը դու ես սկսել ու քո պատճառով մարդիկ են մահանում։ Տա՛ր եւ իսլամի ծեսով հողին հանձնիր քո զինվորների դիակները։ Նրանք չեն ստեղծվել վայրի կենդանիների կեր դառնալու համար։ Եվ թույլ տվեք հայկական կողմն էլ իր զոհերի մարմինները տեղափոխի։ Երբ մահանանք, Աստծո առաջ բոլորս էլ պատասխան ենք տալու։ Նախագահի աթոռին բազմածն ու հասարակ մարդը նույն ձեւով են պատասխան տալու, տարբերություն չկա»։

Հաղորդման վերջում երգիչը հայտարարեց որ առաջիկայում նախատեսել է երկու օր բարեգործական համերգով հանդես գալ։ Համերգի հասույթը Աբրահամ Ռուսոն փոխանցելու է Արցախին։ Նա նշեց, որ Հայաստանն այսօր ֆինանսական լավ վիճակում չէ, տնտեսապես թույլ է, իսկ համավարակով պայմանավորված երկրի ծախսերն ավելի են շատացել։ Ռուսոն կոչ արեց բոլոր այն մարդկանց, որոնք անտարբեր չեն մեր երկրին պատուհասած դժվարին օրերի նկատմամբ՝ աջակցել ու իրենց փոքրիկ ներդրումն ունենալ կատարվածը հաղթահարելու գործում։

Թեմայի այլ նորություններ