Our game կանանց ֆուտբոլի ընկերական մրցաշարն ավարտվեց Լիտվայի հաղթանակով. Հայաստանի հավաքականը դարձավ փոխչեմպիոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Our game կանանց ֆուտբոլի ընկերական մրցաշարն ավարտվեց Լիտվայի հաղթանակով. Հայաստանի հավաքականը դարձավ փոխչեմպիոն

Հայաստանի և Լիտվայի հավաքականները չպարզեցին հաղթողին, իսկ Հորդանանն առավելության հասավ Լիբանանի նկատմամբ: Հայաստանում ավարտվեց Our Game կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարը:

Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի և Լիտվայի հավաքականների միջև հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Մեր ընտրանու կազմում գոլերի հեղինակներ դարձան Օլգա Օսիպյանը և Նենսի Ավեսյանը:

Հանդիպման ավարտից հետո կայացավ առաջնության մրցանակաբաշխությունը: Լավագույն դարպասապահ ճանաչվեց Մելդա Շեշկուտեն (Լիտվա), խփած 4 գոլով լավագույն ռմբարկու դարձավ Ռիմանտե Յոնուսայտեն (Լիտվա), իսկ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Օլգա Օսիպյանը (Հայաստան):

Վաստակելով 7 միավոր` մրցաշարի հաղթող դարձավ Լիտվայի ընտրանին: Չկրելով ոչ մի պարտություն և վաստակելով 5 միավոր` Հայաստանի ազգային հավաքականը դարձավ մրցաշարի փոխչեմպիոն: 4 միավորով մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Հորդանանի հավաքականը: 

Թեմայի այլ նորություններ