Մակեդոնիայի ընտրանին հոգեբանորեն շատ ուժեղ թիմ է. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    32%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    30 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    7 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    32%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    32%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    72%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մակեդոնիայի ընտրանին հոգեբանորեն շատ ուժեղ թիմ է. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ընտրանու առաջիկա մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն համարում է նույնպես ուժեղ, որքան Գերմանիայի ընտրանին է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կապառոսը:

«Մենք մեր բոլոր հինգ զգայարաններով կենտրոնացած ենք Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի վրա: Գերմանիայի հավաքականի մասին կխոսենք այդ խաղից հետո միայն: Գերմանիայի հավաքականում այնքան բարձրակարգ ֆուտբոլիստներ կան, որ նրանց մարզիչը մեծ ընտրության հնարավորություն ունի: Մակեդոնիայի ընտրանին հոգեբանորեն շատ ուժեղ թիմ է: Նրանք նույնիսկ մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը: Հյուսիսային Մակեդոնիան ուժեղ է, նույնիսկ այնքան, որ կարող եմ ասել Գերմանիայի պես»,-ասաց մարզիչը:

Անդրադառնալով հավաքական չհրավիրված Նորբերտո-Բրիասկո Բալեկյանին` Կապառոսը շեշտեց, որ հարձակվողը չի հրավիրվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, քանի որ ըստ արգենտինական օրենքների ֆուտբոլիստը հետ Արգենտինա վերադառնալու դեպքում պետք է 14-օրյա կարանտին անցնի:

Թեմայի այլ նորություններ