ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատասխանատուները խորհրդի նիստ են հրավիրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատասխանատուները խորհրդի նիստ են հրավիրել

ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատասխանատուները խորհրդի նիստ են հրավիրել

Կազանում ընթացող «Ռուսաստան՝ սպորտային պետություն» միջազգային ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստը:
 
Ռուսաստանի Դաշնության նախագահությամբ անցած նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական համալսարանի ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը:
 
Նիստի ընթացքում քննարկվել են սպորտում դոպինգի դեմ պայքարում համագործակցության մասին հայտարարության նախագիծը, ԱՊՀ անդամ պետություններում ուսանողական սպորտի զարգացման հեռանկարները և բուհերի միջև համագործակցության հնարավորությունները, 2023 թվականին նախատեսվող ԱՊՀ երկրների երկրորդ խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր: Քննարկումների առանցքում է եղել նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը: Բացի վերոնշյալից՝ հաստատվել են «Համագործակցության մարզական մայրաքաղաքներ» միջպետական ​​ծրագրի նախագիծը և առողջապահական մարաթոնի կանոնակարգը: Նախատեսվում է 2022 թվականից հոկտեմբերի առաջին կիրակի օրն ԱՊՀ անդամ պետությունների մայրաքաղաքներում անցկացնել ամենամյա մարաթոն, որը կներառի թեթև աթլետիկայի զանգվածային սպորտային միջոցառումներ:
 
Հայաստանի ներկայացուցիչը՝ Արթուր Սեդրակյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, ընդգծել է ԱՊՀ երկրների առաջին խաղերի կազմակերպվածության բարձր մակարդակը, ներկայացրել է մեր երկրում ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները և տեղեկացրել, որ Հայաստանը պատրաստ է իրականացնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացման ռազմավարության միջոցառումները:
 
Հավելենք, որ 2022 թվականին ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նախագահությունը փոխանցվելու է Տաջիկստանին, իսկ Ուզբեկստանը խորհրդի հաջորդ նիստը հյուրընկալելու մտադրություն է հայտնել:

Թեմայի այլ նորություններ