ԶՈւ-երին անհրաժեշտ է ամուր թիկունք. վարչապետը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԶՈւ-երին անհրաժեշտ է ամուր թիկունք. վարչապետը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները

ԶՈւ-երին անհրաժեշտ է ամուր թիկունք. վարչապետը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կայուն: Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ նրանց թիվը  տատանվում է 650-ի շրջակայքում: «Մոտ 50 մարդ միացված է թոքերի օդափոխության սարքերին: Բավականին տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ, ցավոք, լինում են մահվան դեպքեր: Ցավոք սրտի, դեռ բացարձակ թվով շատ դեպքեր են արձանագրվում: Համեմատական անցկացնելով երկու շաբաթվա թվերի հետ՝ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու մասով ունենք էական առաջընթաց: Թվի բացարձակ մեծ, բայց նաև կայուն լինելը արդյունք է հակահամաճարակային գործողությունների: Արդեն չորս օր տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի չունենք», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն կորոնավիրուսցի մահացածների թիվը հասել է  607-ի: Վարչապետն իր ցավակցությունները հայտնեց նրանց հարազատներին, միաժամանակ բոլոր քաղաքացիներին կրկին կոչ արեց պահպանել հակամահամաճարակային կանոնները, հաշվի առնելով նաև, որ սահմաններում լարվածության ֆոնին զինված ուժերին անհրաժեշտ է ամուր թիկունք

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ