Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և անապահով ընտանիքների 3200 երեխաներ իրենց հանգիստն են անցկացրել Հանքավանում և Ծաղկաձորում. Տերտերյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    20 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    17 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    89%
    1 կմ/ժ
  • Արարատ 16°C
    74%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    20 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    84%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և անապահով ընտանիքների 3200 երեխաներ իրենց հանգիստն են անցկացրել Հանքավանում և Ծաղկաձորում. Տերտերյան

Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և անապահով ընտանիքների 3200 երեխաներ իրենց հանգիստն են անցկացրել Հանքավանում և Ծաղկաձորում. Տերտերյան

«Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների համար մանկական առողջարարական ճամբարներում հանգիստը  կազմակերպելու գործընթացի շրջանակներում երեխաներին տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը ՏԿԵ նախարարությանը հատկացրել էր 13.4 մլն դրամ»,- այս մասին այսօր  կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՏԿԵ  փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նա հայտնեց , որ ծախսերը մի փոքր ավելի են. «Մենք 14.6 մլն դրամի նախագիծ ենք ներկայացրել, երեխաները տեղափոխվել են բարձրակարգ տրանսպորտային միջոցներով»:

Նրա խոսքով՝ սա մեծ ծրագրի վերջին միջոցառումն է. «3200 երեխաներ 2 անգամ 20 օր հերթափոխով իրենց հանգիստն են անցկացրել Հանքավանում և Ծաղկաձորում: Անխտիր բոլոր երեխաներին թեստավորել ենք և հետո միայն ուղարկել, և այդ 40 օրվա ընթացքում մենք ոչ մի արձանագրված դեպք չենք ունեցել»:

Փոխնախարարը նաև հավելեց, որ ճամբարներում միջոցառումներն ունեցել են կրթական և հոգեբանական կոմպոնենտներ:

Թեմայի այլ նորություններ