Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունն ամփոփել է 6 ամսվա աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունն ամփոփել է 6 ամսվա աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ վարչության և ենթակա ստորաբաժանումների 2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը։ Ներկա էր վարչության ու ենթակա տարածքային բաժինների ղեկավար կազմը։ Ելույթներ ունեցան ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալներն ու շտաբի պետը, որոնք ներկայացրին հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։ Նշվեց, որ հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետության աճ է  արձանագրվել հետևյալ հանցատեսակներով՝ միջին ծանրության հանցագործություններ, պետական գույքի հափշտակություն, անձնական ունեցվածքի գողություններ, բնակարանային գողություններ, խարդախություններ, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակություններ, հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններ, թմրամիջոցների մաքսանենգության դեպքեր և այլն։ 6 ամիսների ընթացքում անցկացված օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ առգրավվել և հանձնվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 84 միավոր հրազեն, այդ թվում՝  26 ատրճանակ, 16 ինքնաձիգ, 40 հրացան,  1 նռնականետ, 1 գնդացիր, ինչպես և 18 գազային օդամղիչ զենք, 56 նռնակ, 58 նռնակի պայթուցիչ, 8 արկ և ական, տարբեր տրամաչափի շուրջ 12.175 փամփուշտներ և 269 այլ տեսակի ռազմամթերք: Այս ընթացքում մայրաքաղաքում պատշաճ կերպով իրականացվել է նաև հասարակական կարգի և անվտանգության պահպանություն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, առանձին-առանձին անդրադառնալով տարածքային բաժինների աշխատանքին, ստորաբաժանման ղեկավարներին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց՝ հանցավորության դեմ պայքարի գործում առավել տեսանելի արդյունք արձանագրելու համար։ Քննարկվեցին ծառայության արդյունավետության բարձրացմանը վերաբերվող այլ հարցեր ևս։ 

Աղբյուր՝ ՀՀ Ոստիկանություն

Թեմայի այլ նորություններ