Զելենսկին կատարել է Լուցկում ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցրած ահաբեկչի պահանջներից մեկը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Զելենսկին կատարել է Լուցկում ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցրած ահաբեկչի պահանջներից մեկը

Զելենսկին կատարել է Լուցկում ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցրած ահաբեկչի պահանջներից մեկը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարել է Լուցկ քաղաքում ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցրած ահաբեկչի պահանջներից մեկը. նա տեսաուղերձ է ձայնագրել` կոչ անելով դիտել 2005 թվականին նկարահանված «Երկրաբնակները» ֆիլմը, ինչպես և ցանկացել էր չարագործը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը: 

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 21-ին, Լուցկի կենտրոնում պայթուցիկներով զինված տղամարդն ավտոբուս է պատանդառել: Նշվում է, որ սրահում կան հղի կանայք և երեխաներ: Վերջին տեղեկությունների համաձայն` նա պատանդներից երեքին բաց է թողել:

Հավելենք, որ «Երկրաբնակները» ֆիլմը պատմում է կենդանիների նկատմամբ մարդկանց դաժանությունների մասին։ Այն ցույց է տալիս, որ կենդանիների նկատմամբ կիրառվող բռնություններն արդարացվում եմ նրանով, որ կենդանիները ցածր են մարդուց, հետևաբար շարունակվում է ստրկացման վիճակը։ Ֆիլմը քննադատության է արժանացել դաժան և առանց ցենզուրայի կադրերի համար։

Աղբյուր՝ 1lurer.am

Թեմայի այլ նորություններ