Զարեհ Սինանյանը Անն Լույոյի հետ քննարկել է Ֆրանսիա կատարելիք իր առաջիկա այցի մանրամասները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Զարեհ Սինանյանը Անն Լույոյի հետ քննարկել է Ֆրանսիա կատարելիք իր առաջիկա այցի մանրամասները

Զարեհ Սինանյանը Անն Լույոյի հետ քննարկել է Ֆրանսիա կատարելիք իր առաջիկա այցի մանրամասները

Երեկ Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ՝ քննարկել Ֆրանսիայի հայ համայնք իր առաջիկա այցի մանրամասները:

Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի ֆեյսբուքյան էջը:

Սա Գլխավոր հանձնակատարի առաջին այցն է լինելու Ֆրանսիա և տևելու է փետրվարի 8-ից 19-ը:

Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին։ Այնուհետև հանդիպումներ կլինեն հայկական կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների, քաղաքական գործիչներիի հետ, ինչպես նաև այցելություններ համայնքային եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կենտրոններ:

Զարեհ Սինանյանը ընդգծել է ֆրանսահայ համայնքի կարևոր դերակատարությունը և այս դժվարին ժամանակներում անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդին ու պետությանը։

Գլխավոր հանձնակատարը նշել է, որ Ֆրանսիա այցի առաջին նպատակն է համայնքին ներկայացնել սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունն ու ծրագրերը, ինչպիսիք են «իԳործ»-ը, Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը և այլն, ինչպես նաև քաջալերել ֆրանսահայերին մասնակցություն ունենալ այս գործընթացներին։ Այցի երկրորդ նպատակն է քննարկել համայնքի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը:

Դեսպանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել այս նախաձեռնության նկատմամբ և ընդգծել Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության մեջ և մեր երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ֆրանսահայերի կարևոր դերը, հատկապես՝ տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:

Դեսպանը և Գլխավոր հանձնակատարը պայմանավորվածություն են ձեռք բերել կրկին հանդիպել Ֆրանսիա կատարած այցի ավարտին`մտքերի փոխանակման և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Ֆրանսիայի դեսպանատան միջև համագործակցության խորացման նպատակով` ի շահ ֆրանս-հայկական երկկողմ հարաբերությունների:

Թեմայի այլ նորություններ