100 նոր վարակվածներից 15-ը հայտնվում են հիվանդանոցում, որից 5-ը վերակենդանացման բաժանմունքում և որոնցից 2-ը անպայման կմահանան՝ դաժան այս վիճակագրությունը պարետատան այսօրվա նիստից հետո կայացած բրիֆինգի ընթացքում ներկայացրել է Ֆրանսիայից ժամանած բժշկական թիմի ղեկավար Փարիզի հիվանդանոցի ռեանիմատոլոգ պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնը, նա նաև նշել է որ տպավորված է հայ մասնագետներով, սակայն ակնհայտորեն նրանք շատ հոգնած են։ Ֆրանսիացի մասնագետը հատկապես կարևորեց հակահամաճարակային կանոնների պահպանումը։
Ալեքսանդր Մինյոնի խոսքը տեսանյութի 13։31-րդ րոպեից