ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել. նա մինչեւ մարտի վերջը կմնա մեր երկրում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    24%
    26 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    35%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    24%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    24%
    26 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել. նա մինչեւ մարտի վերջը կմնա մեր երկրում

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել. նա մինչեւ մարտի վերջը կմնա մեր երկրում

Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել, նա այս պահին գտնվում է Հայաստանում:

ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության որոշմամբ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչը հեռացվել է պաշտոնից: Մինչ այդ տելեգրամյան աղբյուրներում լուրեր էին տարածվել, որ իբր Քլարկ-Հաթինգը լրտեսություն է իրականացրել հօգուտ Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի, որի համար էլ նրան «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, սակայն, Քլարկ-Հաթինգի հեռացման բոլորովին այլ պատճառ ներկայացրեց. «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել նրա պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Վերոնշյալ որոշման մասին տեղեկացել են ՄԱԿ մշտական համակարգողը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները,- ասվում էր նրա տարածած հայտարարությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Զառա Սարգսյանի հետ ՀԺ զրույցը.

- Տիկին Սարգսյան, Կառավարությունը որոշել է դադարեցնել ձեր կազմակերպության ներկայացուցչի պաշտոնավարումը Հայաստանում: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա լրտեսություն է իրականացրել եւ շտապ լքել է Հայաստանը: Ի՞նչ տեղեկություն կարող եք փոխանցել:  

- Տիկին Քլարկ-Հաթինգի պաշտոնավարման դադարեցման հարցը քննարկվել է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ու Կառավարության ներկայացուցիչների միջեւ ու համատեղ համաձայնություն է ձեռք բերվել, որ նա կդադարեցնի իր գործունեությունը Հայաստանում մինչեւ ս.թ. մարտի վերջ: Ինքը հիմա Հայաստանում է, կլքի այս ամսվա ընթացքում: Եվ այնուհետեւ եկող շաբաթների ընթացքում սպասում ենք ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման:

- Կա՞ արդեն թեկնածու, ձեզ հայտնի՞ է, թե ով է փոխարինելու նրան:

- Նշանակում կա, պարզապես սպասում ենք, որ ԱԳՆ-ն հաստատի: Որեւէ անուն չենք կարող ասել, որովհետեւ մինչեւ ԱԳՆ-ի հաստատումը անիմաստ կլինի: Երբ որ հաստատվի՝ կտեղադրենք մեր էջում:

- Իսկ Քլարկ-Հաթինգը «պերսոնա նոն գրատա՞» է հայտարարվել: Լրտեսության մասին լուրերը սո՞ւտ են: 

- «Պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել, իսկ նման հոդվածները չեմ կարող ոչ հերքել, ոչ էլ փաստել, որովհետեւ անհիմն ինչ-որ ապատեղեկատվություններ են տարածում: ԱԳՆ-ն եւ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը նման բան չեն ասել:

- Տիկին Քլարկ-Հաթինգի պաշտոնավարման դադարեցման հետ կապված «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի մեկնաբանությունը ո՞րն է: Ի՞նչ է տեղի ունեցել:

- Այն, ինչ-որ ասել է Արտգործնախարարության մամուլի խոսնակը, դրան որեւէ բան ավելացնելու չունենք, հիմնվում ենք այդ հայտարարության վրա: Մենք իրեն (Քլարկ-Հաթինգին-խմբ.) միշտ ճանաչել ենք որպես պրոֆեսիոնալ անձ, ինքը մինչեւ Հայաստան գալը «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի համար աշխատել է բազմաթիվ երկրներում:

- Որեւէ քրգործ կա՞ հարուցված, տիկին Քլարկ-Հաթինգը անցնո՞ւմ է ինչ-որ գործով:

- Ոչ, ինչքանով որ ես տեղյակ եմ՝ չկա:

- Տիկին Սարգսյան, պատերազմի ընթացքում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի դիրքորոշումը, պահվածքը կապ ունի՞այս ամենի հետ, կարո՞ղ եք հաստատել կամ հերքել:

- Ոչ կարող եմ հաստատել, ոչ հերքել, պատերազմի ընթացքում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի դիրքորոշումը միայն Մարիան Քլարկ-Հաթինգինը չէր, «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը որպես կազմակերպություն է հանդես եկել, այսինքն Հայաստանի գրասենյակի ներքո չէր այդ մոտեցումը:

Մարիան Քլարկ-Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար էր նշանակվել 2020-ի հուլիսին: Մինչ այդ 4 տարի՝ 2016-20 թթ, նա եղել է Մալայզիայում նույն կազմակերպության ներկայացուցիչը:

Թեմայի այլ նորություններ