Ընտանիքում նոր ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան ամսեկան 50 հազար դրամ կստանան մինչև 6 տարեկան դառնալը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ընտանիքում նոր ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան ամսեկան 50 հազար դրամ կստանան մինչև 6 տարեկան դառնալը

Ընտանիքում նոր ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան ամսեկան 50 հազար դրամ կստանան մինչև 6 տարեկան դառնալը

 Կառավարությունը հաստատել է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծնվելու առիթով դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը: Կառավարության դեկտեմբերի 23-ի նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ նախագծի ընդունումը նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես` աջակցել և պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք պլանավորում են երրորդ կամ հաջորդ երեխաների ծնունդը:

 

«Նախագծով առաջարկվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային աջակցություն նշանակել և վճարել դրամական աջակցություն ամսեկան 50 հազար դրամի չափով մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը:

Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,- ասաց Մկրտչյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ այս աջակցության վճարումը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա:

«Երրորդ երեխայի դեպքում արդեն մեր մոտ նախատեսված է 1 միլիոն դրամի միանվագ աջակցություն: Այս որոշումը չի ազդում նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վրա»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ