Ընդհանուր վարկերի ծավալը տարեսկզբի համեմատ աճել է 9.1 տոկոսով. Խաչատրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ընդհանուր վարկերի ծավալը տարեսկզբի համեմատ աճել է 9.1 տոկոսով. Խաչատրյան

Ընդհանուր վարկերի ծավալը տարեսկզբի համեմատ աճել է 9.1 տոկոսով. Խաչատրյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ վարկերին առնչվող ոլորտը չափազանց զգայուն է: Ըստ նրա՝ դրանում խաչվում են բազմաթիվ ուղղություններ՝ սկսած սպառողների շահերից:

«Բոլոր ուղղություններից մարդիկ իրենց զայրույթը  արտահայտելով պահանջում են, որ խնդիրները լուծվեն հօգուտ իրենց: Հասկանալի է, որ պետությունը և պետական մարմինները, Ազգային ժողովը պետք է հարցին նայեն բազմակողմանի և կայացնեն որոշումներ, որոնք կլինեն բալանսավորված: Ֆինանսական կայունության խնդիրը, որ ամրագրված է Սահմանադրությամբ, տրված է դրան գերակա շահի  կարգավիճակ: Դա է պատճառը, որ Կենտրոնական բանկն առաջին հերթին առաջնորդվում է դրանով: Սոցիալական հարցը ևս կա, սոցիալական հետևանքները, որ չափազանց կարևոր են:  Ի սկզբանե ասեմ, որ անընդունելի եմ համարում ցանկացած մոտեցում, որի համաձայն ասվում է, որ սա  ուղղակի քաղաքացու խնդիրն է սխալվել է, կնքել է՝ վե՛րջ, ուրեմն պետք է մնա ինքն իր խնդիրների հետ միայնակ: Այդ մոտեցումն անընդունելի է, և, բնականաբար, պետությունը պետք է հարթակներ ստեղծի,  քննարկման առարկա դարձնի»,- ասաց պատգամավորը:

Խաչատրյանի խոսքով՝ այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ ընդհանուր վարկերի ծավալը հասել է  գրեթե 3.9 տրիլիոն դրամի՝ տարվա սկզբի համեմատ աճելով գրեթե 9.1 տոկոսով:

«Խնդրահարույց վարկերի ծավալը հասել է 290 միլիարդ դրամի՝ տարվա սկզբի համեմատ աճելով գրեթե 28 տոկոսով: Ակնհայտ է, որ տնտեսվարող սուբյեկտները և քաղաքացիները ունեն դժվարություններ  մարման հետ կապված: Սա միայն ֆինանսական կարգապահության խնդիր չէ. ակնհայտ է եկամուտների անկումը: Շատերը կորցրել են աշխատանքը, նվազել են եկամուտները, անկում ունենք վարկունակության մեջ»,- ասաց Խաչատրյանը՝ շեշտելով, որ խնդիր կա վարկերի սպասարկման առումով, և կարևոր է, որ համագործակցությունը լինի արդյունավետ, ու տրվեն այնպիսի վերակառուցումներ, որոնք թույլ կտան բիզնեսին նոր շունչ ստանալ:

Նա խնդիր համարեց նաև երաշխավորության ինստիտուտը, որն այսօր գործում է: Նրա խոսքով՝ մարդիկ ստիպված են մեկը մյուսին երաշխավորություններ տալով, բարեկամական կապերին տուրք տալով  երաշխավորություն տալ, իսկ գործող ինստիտուտը նախատեսում է այն, որ չհանդիսանալով  համավարկառու՝ ստիպված են լինելու իրենք վճարել այդ գումարները: Խաչատրյանը նաև նշեց, որ շատ դեպքերում այդ գանձումները նույնիսկ բավարար չափով չեն կատարվում հիմնական պարտապաններից: Պատգամավորի խոսքով՝ այդ խնդիրների հետ կապված մոտեցումը պետք է լինի բալանսավորված ու համագործակցային, և ցանկացած առաջարկ պետք է տանի լուծման:

Թեմայի այլ նորություններ