«WCIT 2019»-ի հովանավոր «Գուգլը» Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«WCIT 2019»-ի հովանավոր «Գուգլը» Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին

«WCIT 2019»-ի հովանավոր «Գուգլը» Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ իր ղեկավարած ԱՏՁՄ-ի անունից նշելով որ կրկնապատկում է այդ թիվը։ 

30 անվճար տոմսերը կտրամադրվեն առաջին դիմողներին։ Հոկտեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 9։00-ին «WCIT 2019»-ի ֆեյսբուքյան էջում կհայտնվի հայտը, որն անհրաժեշտ է լրացնել՝ նշելով անուն, ազգանուն, այլ տվյալներ, կցել անձնագրի և ուսանողի կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենները։  

«ԱՏՁՄ-ն կարևորում է կթրությունն ու ՏՀՏ ոլորտի համար պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը։ Ավելի վաղ «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն մասնակցության 100 անվճար տոմս է շնորհել Հայաստանի համալսարանների լավագույն ուսանողներին, որոնց ներկայացրել են ՏՏ, ճարտարագիտություն և բնական գիտություններ դասավանդող համալսարանները»,- նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ 

Դասախոսների, ուսանողների, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համար նույնպես մասնակցության բացառիկ հնարավորություն է սահմանվել։ 

«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանն այսօր հետևել է միջոցառման անցկացման վայրի նախապատրաստական աշխատանքներին։ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից ֆոտոշարքը հասանելի է միջոցառման flickr-ի պաշտոնական էջում՝ WCIT 2019 Yerevan

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

Թեմայի այլ նորություններ