Վստահ եմ, որ Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ամուր համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը՝ Նիկոլ Փաշինյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վստահ եմ, որ Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ամուր համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը՝ Նիկոլ Փաշինյանին

Վստահ եմ, որ Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ամուր համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը՝ Նիկոլ Փաշինյանին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անունից պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այս բարձր պաշտոնում Ձեր առաքելության շարունակական իրագործմանը:

Երախտապարտ եմ այն կուռ հանձնառության համար, որով Հայաստանը հետամուտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանադրությամբ ամրագրված արժեքների խրախուսմանը։ Որպես բազմակողմանիության պաշտպան՝ Հայաստանը սերտորեն համագործակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ 1992 թվականին կազմակերպությանն անդամակցելուց ի վեր, մասնավորապես՝ բոլորի համար հասանելի կրթության ապահովմանը միտված միջազգային համագործակցությունը խթանելու, մշակութային ժառանգության պահպանության, կայուն զարգացման և խոսքի ազատության ուղղություններով։

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի ընթացքում, 2018 թվականի հոկտեմբերին, ինչպես նաև 2019 թվականի նոյեմբերին Փարիզում կայացած ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանի ժամանակ, որի ընթացքում մենք մտքեր փոխանակեցինք կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունն ամրապնդելու հեռանկարների վերաբերյալ, այդ թվում՝ Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի միջոցով, որը ներառված է «Աշխարհի հիշողությունը» ծրագրի ռեգիստրում՝ հնագույն ձեռագրերի պահպանման գործում իրականացրած աշխատանքի համար:

Շարունակվող գլոբալ փորձությունների համատեքստում, ինչպիսիք են նոր տիպի կորոնավիրուսի համավարակը և կլիմայական փոփոխությունները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, անդամ պետությունների հետ համագործակցությամբ, կենսական դեր է խաղում կրթության, գիտության, մշակույթի և հաղորդակցության ոլորտներում առկա հրատապ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։

Վստահ եմ, որ Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև գոյություն ունեցող ամուր համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի Ձեր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում: Հավաստիացնում են Ձեզ, որ ես, իմ կողմից, ջանք չեմ խնայի այդ նպատակի իրագործման համար:

Կրկին շնորհավորում եմ և հղում հաջողության լավագույն մաղթանքներս»։

Թեմայի այլ նորություններ