Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Առողջապահության նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    19 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    19 կմ/ժ
  • Լոռի 12°C
    54%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 19°C
    27%
    20 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    72%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    53%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    33%
    23 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Առողջապահության նախարար

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Առողջապահության նախարար

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ասել է, որ Վրաստանը պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել հարևան Հայաստանին, դա կախված է հայկական կողմից ու այն կարիքներից, որոնք հայերը կունենան ու կասեն:

Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին Վրաստանի իշխանություններն առաջին անգամ չէ, որ խոսում են: Հայտարարություն էր եղել ինչպես երկրի ԱԳՆ-ի, այնպես էլ հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության  կենտրոնի կողմից:  Առաջարկվել էր ՀՀ քաղաքացիների  նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում: Նաև PCR թեստեր նվիրելու  պատրաստակամություն էին հայտնել:  Հայաստանի կողմից աջակցության խնդրանք չի եղել: Հունիսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր`   հոսպիտալացման կարիք ունեցողներ կան, բայց կլինիկաներում տեղ չկա: ՀՀ-ին աջակցելու առաջարկով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստորագրահավաք էր սկսվել: Վիրահայերի կողմից մի քանի տասնյակ շնչառական սարք է գնվել և ուղարկվել ՀՀ, նաև դրամահավաք է արվել ու հանգանակված գումարով մի քանի հազար դիմակ է  ձեռք բերվել ու արդեն բաժանվել  Հայաստանի մարզերում ու Երևանում:

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերը մատերի վրա հաշված են, այն էլ` «ներմուծված»: Հատկանշական է, որ հունիսի 14-ից հետո երկրում վարակի ներքին տարածման դեպք չի հաստատվել: Նոր դեպքերը կարանտինում են հաստատվում, վարակակիրների մեծ մասը  բեռնափոխադրումներով զբաղվող վարորդներ են:  Փետրվարի 26-ից մինչ օրս երկրում ընդհանուր վարակվածների թիվը 958 է:

Աղբյուր՝ aliq.ge

Թեմայի այլ նորություններ