Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել. ԼՐԱՑՎՈՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել. ԼՐԱՑՎՈՂ

Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել. ԼՐԱՑՎՈՂ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Չինաստանի պետական հեռուստաալիքին:

«Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել», - հայտարարել է Պուտինը:

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստում է, երբ խոսում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին։ Նախարարի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարը բաց է թողել անվտանգության շուրջ բանակցությունների հնարավորությունը՝ հայտնում է kommersant-ը։ Ավելի վաղ Զելենսկին հերթական տեսաուղերձի ժամանակ հայտարարել էր, որ չի վախենում Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցով բանակցել Մոսկվայի հետ: Սակայն հարցրել էր՝ ո՞վ կտա անվտանգության երաշխիքներ, և ի՞նչ երաշխիքներ կլինեն դրանք: 

ՌԴ արտգործնախարար Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կբանակցի, երբ ուկրաինական զինված ուժերը վայր դնեն զենքերը:

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի ներկա իշխանությունը ժողովրդավարական չի համարում։ «Ռուսաստանը կապահովի Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնականացումը: Մենք չափազանց շատ ենք տուժել նացիզմից, ուկրաինացի ժողովուրդն էլ է տուժել, որպեսզի աչք փակենք այս ամենի վրա և անլուրջ մոտենանք հարցին»,- ասել է Լավրովը։

Թեմայի այլ նորություններ