Վերջին սրացումը խաղաղ գործընթացը վերադարձրեց 2016-ի դրության. Նաղդալյանը պատասխաննել է «Կոմերսանտ» պարբերականի հարցերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վերջին սրացումը խաղաղ գործընթացը վերադարձրեց 2016-ի դրության. Նաղդալյանը պատասխաննել է «Կոմերսանտ» պարբերականի հարցերին

Վերջին սրացումը խաղաղ գործընթացը վերադարձրեց 2016-ի դրության. Նաղդալյանը պատասխաննել է «Կոմերսանտ» պարբերականի հարցերին

ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Կոմերսանտ» պարբերականի հարցերին: ԱԳՆ լրատվական ծառայությունը փոխանցում է հարցուպատասխանն ամբողջությամբ:

Հարց. Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ղարաբաղյան կարգավորումը հետին պլան է մղվել:

Աննա Նաղդալյան. Դեռևս 2016թ. Ադրեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, որի հետևանքները մինչև վերջ չէին հաղթահարվել: Վերջին երկու տարիների ընթացքում մենք արձանագրեցինք հստակ դրական տեղաշարժեր. նվազել էր հրադադարի ռեժիմի խախտման ցուցանիշը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, որի իրագործման առաջին քայլը դարձավ լրագրողների փոխանակման ծրագիրը: Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի ղեկավարության կողմից ատելության հռետորաբանությունը և սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները, որոնց ֆոնին և տեղի ունեցավ վերջին սրացումը, խաղաղ գործընթացը վերադարձրին 2016թ. ապրիլի դրության:

Հարց. Արդյոք հետագայում խոսք կլինի՞ մարդասիրական փոխանակումների վերաբերյալ:

Աննա Նաղդալյան. Մենք ավելի վաղ ձեռք էինք բերել ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու վերաբերյալ պայմանավորվածություն, սակայն վերջին իրադարձությունները և Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարություններն ի ցույց դրեցին, որ ոչ թե Ադրբեջանի իշխանությունները պետք է նախապատրաստեն ժողովրդին, այլ հակառակը՝ Ադրբեջանի ժողովուրդը պետք է իր ղեկավարությանը նախապատրաստի խաղաղությանը:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ