Վերջին 84 օրերը մեր ժողովրդի ծանրագույն օրերի թվին են դասվում. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վերջին 84 օրերը մեր ժողովրդի ծանրագույն օրերի թվին են դասվում. Նիկոլ Փաշինյան

Վերջին 84 օրերը մեր ժողովրդի ծանրագույն օրերի թվին են դասվում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին.

Այսօր լրանում է Արցախյան երկրորդ պատերազմի ռազմականգործողությունների դադարի 40-րդ օրը: Այդ պատերազմն, ըստ վարչապետի մեզ համար ծանր հետևանքներ ունեցավ, մեր բազմաթիվ հայրենակիցներ զոհվեցին մարտի դաշտում: Այս կապակցությամբ ՀՀ-ում եռօրյա սուգ է հայտարարված

Վերջին 84 օրերը մեր ժողովրդի ծանրագույն օրերի թվին են դասվում, առանց կասկածի: 

«Ազգովի անցել և անցնում ենք մղձավանջի միջով: Երբեմն թվում է, թե մեր երազանքները ջարդուփշուր են եղել: Երբեմն թվում է, թե մեր լավատեսությունը փուլ է եկել, մեր ինստիտուտների գործունակությունը հայտնվել է կասկածի տակ:

Այս ամենի հետևանքով ձևավորվել է և ձևակերպվել մի մեծ հարցական. ինչ ենք անելու հաջորդիվ, ինչպես ենք ապրելու սրանից հետո, և որն է լինելու մեր նպատակը, ու թե ինչու այսպես դասավորվեց:

Ես իհարկե, ստանձնել եմ տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը որը կրում եմ ի պաշտոնե: Եվ ասել եմ, որ խոնարհությամբ կընդունեմ ցանկացած դատավճիռ, որ մեր ժողովուրդը կկայացնի:

Բայց և չեմ կարող չասել. եթե քավության նոխազի  ինստիտուտը լավ է սրտի հովության, զայրույթն ու ցասումը պարպելու համար, ապա ամենևին օգտակար չէ տեղի ունեցածն իր խորության և ամբողջությն մեջ հասկանալու համար: Մի բան, որ անհրաժեշտ է ապագան կառուցելու և անցյալի ճանապարհը չկրկնելու տեսակետից»,-ասաց վարչապետը: 

Ըստ վարչապետի, ասվածը չի նշանակում, թե պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն չի իրականացվելու, կամ կոնկրետ դրվագներով մեղավորները չպետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն: «Բայց մեզ իրականության ավելի խորը վերլուծություն է հարկավոր, որովհետև տեղի ունեցածը չէր կարող մեկ կամ մի քանի հոգու, մեկ կամ մի քանի տարվա սխալների հետևանք լինել:

Պետք է առերեսվել իրականության հետ և խոստովանել, որ մենք սխալներ ենք գործել երկար տարիներ, դրանք եղել են համակարգային, հայեցակարգային, բովանդակային: Եվ այս ամենը բերել է այնպիսի հետևանքների, որոնք սպառնալիք են ստեղծում անգամ մեր պետական ինստիտուտների համար»,-իր խոսքում նշեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ